Զբոսաշրջիկների, զինվորների և բարձրակրունկ կոշիկներով կանանց հիվանդություն
Առաջին անգամ նկարագրվել է 1885թ.ին, զինվորների մոտ քայլերթից հետո: Այդ իսկ պատճառով անվանում են նաև «маршевая стопа» կամ «маршевый перелом»(իրականում այստեղ կոտրվածք չկա) կամ Դոյչլանդերի հիվանդություն: Իրենից ներկայացնում է ծանրաբեռնվածությունից ոսկրային համակարգի յուրահատուկ վերակառուցում, որը առաջանում է այն հատվածներում, որոնք ամենաշատն են գտնվում ծանրաբեռնվածության տակ: Տեղի է ունենում տեղային ոսկրային հյուսվածքի ներծծում և միաժամանակ նոր ոսկրային հյուսսվածքի առաջացում: Հիմնականում այս ամենը տեղի է ունենում 2-րդ գարշապարային ոսկրում, ավելի քիչ չափով 3-րդ և 4-րդ գարշապարային ոսկրերում:
Այն կարող է հանդիպել` լրիվ առողջ զբոսաշրջիկների , զինվորների, մարզիկների մոտ, ովքեր ոչ ճիշտ ձևով են բաշխում ծանրաբեռնվածությունը: Հանդիպում է նաև կանանց մոտ երկար ժամանակ բարձրակրունկ կոշիկներ կրելուց հետո ,երբ անցնում են տափակ կոշիկների և երկար ժամանակ դրանցով զբոսնում: Հիվանդության առաջացմանը նպաստում է նաև վատ որակի կոշիկները:Հիվանդանում են նաև այն անձիք, ում մասնագիտությունը կապված է երկար քայլելու, կանգնելու կամ ծանր իրերի տեղափոխման հետ :
Կլինիկա
Նկատվում է ոտնաթաթի այտուցվածություն, ցավ , որը ուժեղանում է քայլելու ժամանակ: Երբեք չի նկատվում ջերմության բարձրացում:Արյան լաբորատոր հետազոտությունները նորմայի սահմաններում են լինում:
Ախտորոշում
Ախտորոշվում է ենտգեն հետազոտությամբ, որը պետք է կատարել հիվանդության սկզբից 2-3 շաբաթից ոչ շուտ: Հիվանդության սկզբնական օրերին կատարված ռենտգեն հետազոտությունը ինֆորմատիվ չէ:
Բուժում
– Հատուկ բուժում չի պահանջվում
– Խորհուրդ է տրվում հանգստի ռեժիմ
– Ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակում
– Ֆիզիոթերապիա
– Մերսում
3-4 ամսից ախտահարված ոսկրը վերականգնում է իր նորմալ տեսքը:
Պատրաստեց ` Գ. Բունիաթյանը