Wednesday, May 1, 2024
ՀիվանդություններՆորություններ

Զբոսաշրջիկների, զինվորների և բարձրակրունկ կոշիկներով կանանց հիվանդություն

Առաջին անգամ նկարագրվել է 1885թ.ին, զինվորների մոտ  քայլերթից հետո: Այդ    իսկ պատճառով  անվանում են նաև  «маршевая стопа» կամ «маршевый перелом»(իրականում այստեղ կոտրվածք չկա) կամ Դոյչլանդերի հիվանդություն:  Իրենից ներկայացնում է  ծանրաբեռնվածությունից  ոսկրային համակարգի յուրահատուկ վերակառուցում, որը առաջանում է այն հատվածներում, որոնք ամենաշատն են գտնվում ծանրաբեռնվածության տակ: Տեղի  է ունենում տեղային ոսկրային հյուսվածքի ներծծում և միաժամանակ նոր  ոսկրային հյուսսվածքի առաջացում: Հիմնականում այս ամենը տեղի է ունենում 2-րդ գարշապարային ոսկրում, ավելի քիչ չափով 3-րդ և 4-րդ գարշապարային ոսկրերում:

Այն կարող է հանդիպել` լրիվ առողջ  զբոսաշրջիկների , զինվորների, մարզիկների մոտ, ովքեր ոչ ճիշտ ձևով են բաշխում ծանրաբեռնվածությունը: Հանդիպում է նաև կանանց մոտ երկար ժամանակ բարձրակրունկ կոշիկներ կրելուց հետո ,երբ անցնում են տափակ կոշիկների և  երկար ժամանակ  դրանցով զբոսնում: Հիվանդության առաջացմանը նպաստում է նաև վատ որակի կոշիկները:Հիվանդանում են նաև այն անձիք, ում մասնագիտությունը կապված է երկար քայլելու, կանգնելու կամ  ծանր իրերի տեղափոխման հետ :

     Կլինիկա

Նկատվում է  ոտնաթաթի  այտուցվածություն, ցավ , որը ուժեղանում է քայլելու ժամանակ: Երբեք չի նկատվում ջերմության բարձրացում:Արյան լաբորատոր  հետազոտությունները նորմայի սահմաններում են լինում:

     Ախտորոշում
Снимокi (1)

Ախտորոշվում է ենտգեն հետազոտությամբ, որը պետք է կատարել հիվանդության սկզբից 2-3 շաբաթից ոչ շուտ: Հիվանդության սկզբնական օրերին կատարված ռենտգեն հետազոտությունը ինֆորմատիվ չէ:

      Բուժում
– Հատուկ բուժում չի պահանջվում
– Խորհուրդ է տրվում հանգստի ռեժիմ
– Ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակում
– Ֆիզիոթերապիա
– Մերսում
3-4 ամսից ախտահարված ոսկրը վերականգնում է իր նորմալ տեսքը:

 

 

 

 

Պատրաստեց `   Գ. Բունիաթյանը

aroxjblog.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook