Friday, April 17, 2026
ՀիվանդություններՆորություններ

Ինչպե՞ս պայքարել գարնանային ալերգիայի դեմ

Գարունը սովորաբար ասոցացվում է բնության զարթոնքի և ծաղկման, իսկ ալերգիկների մոտ`գանգատների սրացման և անհանգիստ վիճակների հետ,քանի որ իրենց իմուն համակարգը ճանաչում է ծառերի, խոտաբույսերի ծաղկափոշին որպես օտար և սկսում պայքարել դրա դեմ: Արդյունքում այս անձանց մոտ նկատվում է ՝

•դժվարացած քթային շնչառություն ,

•քթի խոռոչում քորի զգացողություն, •պռշտոցներ,

•քթի փակվածություն կամ քթահոսություն,

•հոտառության խանգառում

• կոկորդում քորի զգացողություն,

•արցունքահոսություն,

•գլխացավեր,

•ընդհանուր թուլություն,

•անքնություն,

•ձայնի խռպոտություն

•հազ ։

Ախտանիշների արտահայտվածությունը փոխվում է սեզոնի ընթացքում ի պատասխպան օրգանիզմի գերզգայունության և օդում եղած ցաղկափոշու խտության հետ ։

‼️Ալերգիկ ռինիտը խորացման միտում ունի և պատճառում է լուրջ բարդություններ ու տառապանքներ, մասնագետները խորհուրդ են տալիս չզբաղվել ինքնաբուժմամբ ,այլ դիմել ալերգոլոգին, պարզել ռինիտի պատճառը, հիվանդության ընթացքն ու սրացման աստիճանը, ստանալ համապատասխան բուժում, որպեսզի հնարավորինս խուսափել ալերգիկ ռինիտին բնորոշ բարդություններից և հետևանքներից:

Սեզոնային ռինիտով տառապող մարդկանց, որպես կանխարգելիչ միջոց, խորհուրդ է տրվում դիմել մասնագետին ծաղկման շրջանից 2-3 շաբաթ առաջ:

Ալերգիկ հիվանդությունների ախտորոշում և բուժում 

x Close

Like Us On Facebook