Sunday, May 5, 2024
ՀայտարարություններՆորություններ

Մարտի 1-ից ԱՐՄԵԴ համակարգին միացել է 651 դեղատուն, որից 397-ը՝ մարզային

Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգին մարտի 1-ից մինչև այսօր միացել է 651 դեղատուն (մասնաճյուղերը չհաշված), որից 397-ը՝ մարզային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունից հայտնում են, որ ներկայումս  համակարգին, ընդհանուր առմամբ, միացած է  705 դեղատուն (մասնաճյուղերով՝ 1200): Սա կազմում է հանրապետությունում գործող դեղատնային ցանցի շուրջ  75 տոկոսը:

Նշվում է, որ ԱՐՄԵԴ համակարգը սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը շարունակում է ստանալ հայտեր մնացած դեղատներից և ապահովում է վերջիններիս միացումը համակարգին:  Ընկերությունը մշտապես կապ է պահպանում դեղատների հետ, այդ թվում՝ մարզային դեղատների հետ, հրատապ արձագանքում նրանց խնդիրներին:

Դեղատների համար ԱՐՄԵԴ համակարգին միացումն ու սպասարկումն անվճար է:

x Close

Like Us On Facebook