Thursday, October 9, 2025
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ինչպիսի ցավ կարող է առաջանալ ողնաշարի տարբեր հիվանդությունների ժամանակ

Ողնաշարի ամենատարածված հիվանդությունը օստեոխոնդրոզն է։ Առանց ժամանակին բուժման, ողնաշարի դեգեներատիվ դիստրոֆիկ հիվանդությունը հանգեցնում է տարբեր պաթոլոգիաների զարգացմանը: Նրանք կարող են տարբերվել ցավային բնույթով և տեսակով։
🔴 բութ մշտական ցավ – բնորոշ է նախնական դեգեներատիվ փոփոխությունների,
🔴 սուր կտրող ցավ – ազդանշան, որ կա պաթոլոգիայի սրացում, ողնաշարի սյունի շուրջ սպազմատիկ փափուկ հյուսվածքներ,
🔴այրվող բնույթի – սա մեծամասամբ նյարդթելի ախտահարում է (նյարդարմատ, նրա ճյուղերը, մեծ նյարդ և այլն), կարող են արտահայտվել ռադիկուլիտով, իշիասով և այլն),
🔴սեղմող ցավը բնորոշ է միջողնաշարային ճողվածքի պրոլապսի զարգացմանը՝ ողնաշարը շրջապատող մկանների գերլարվածության պատճառով։
🔴թրթռացող, պուլսանման ցավը կարող է ցույց տալ բորբոքման զարգացում միջողնաշարային ճողվածքի ֆոնի վրա:
Ամենից հաճախ ցավային սինդրոմը ուղեկցվում է լրացուցիչ կլինիկական ախտանիշներով։ Սա կարող է լինել շարժումների սահմանափակում, մկանների թուլություն, մաշկի թմրած տարածքներ, պարեստեզիա և այլն: Ցավի բնույթի և հիվանդության լրացուցիչ դրսևորումների համեմատությունը մեծապես հեշտացնում է դիֆերենցիալ ախտորոշումը։ Հետևաբար, չպետք է թաքցնել ախտանիշները բժշկից: Այսպիսով, հնարավոր է արագ ախտորոշում և նպատակային բուժում։
Այդ ամենի հետ միասին որոշ դեպքերում հարկ է լինում անցնել ապարատային զննում։
Ինքնաախտորոշումը և բուժումը լի են վտանգներով։
Եղեք առողջ։
Ա. Վ. Նալբանդյան։
Նյութը ՝ 👨‍🔬 Dr.Aram Nalbandyan

Leave a Reply

x Close

Like Us On Facebook