Thursday, October 9, 2025
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպիսի՞ վտանգներ են պարունակում մանկական ծծակները

Շատ ծնողներ, ցանկանալով լացող երեխային հանգստացնել, դիմում են ծծակի օգնությանը: Մինչդեռ մանկական ծծակներն այնքան էլ անվտանգ չեն, ինչպես առաջին հայացքից կարող է թվալ: Ներկայացնենք, թե ծծակներն ինչպիսի վտանգներ են պարունակում:

Բադեն Վյուրտեմբերգի Դեղագործների դաշնային միավորման մասնագետները պնդում են, որ ծծակի նույնիսկ կարճաժամկետ օգտագործումը երեխայի վրա բացասաբար է ազդում. ծծող մկանները թուլանում են, եւ երեխան անկարող է դառնում մայրական կրծքի կաթը ծծել:

Ծծակի երկարատեւ օգտագործումը կարող է հանգեցնել ծնոտի զարգացման ծանր խանգարումների, որի հետեւանքով երեխայի մոտ կձեւավորվի խորը ատամնանստվածք: Հետագայում նրա մոտ կարող են խոսքի զարգացման հետ կապված խնդիրներ առաջանալ` երեխան կսկսի հնչյունները սխալ արտաբերել, թլվատ խոսել, շչախոսություն ձեռք բերել եւ այլն:

Դրանից բացի, կանոնավոր ծծակ օգտագործող երեխաների շրջանում նկատվում է միջին ականջի եւ աղիների ինֆեկցիաների մեծ վտանգ: Սրանից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ծծակը մանրակրկիտ լվանալ եւ մաքուր թաշկինակով չորացնել: Մասնագետներից ոմանք պնդում են, որ ծծակներն անհնար է այնպես ախտահանել, որ անվտանգ դառնան` դրանց վրա հաճախ են մնում տարբեր մանրէներ, որոնք կարող են երեխային վնասել: Ծնողները սովորաբար ծծակը եւ շիշը պարզապես լվանում են հոսող ջրով, սակայն դա ոչ միայն մանրէներից չի ազատում, այլեւ մեծացնում է հոսող ջրի պատճառով երեխայի օրգանիզմ ինֆեկցիա հայտնվելու հավանականությունը:

Մասնագետները երեխայի դեմ իսկական հանցագործություն են համարում ծծակը շաքարավազի կամ մեղրի մեջ մտցնելը. այս կերպ երեխան այլեւայլ խնդիրներից բացի, նաեւ ավելորդ կալորիաներ եւ շաքար է ստանում:

Ամերիկյան քիմիական միության փորձագետներն իրենց հերթին պնդում են, որ պլաստիկից մանկական ծծակներից շատերի մեջ առողջության համար վտանգավոր քիմիական նյութ կա` բիսֆենոլ A, որը երեխայի օրգանիզմում խախտում է հորմոնալ հավասարակշռությունը եւ նպաստում է աուտիզմի, դիաբետի ու քաղցկեղի առաջացմանը: Մանկական ծծակների եւ քաղցկեղի միջեւ կապի մասին են հայտնում նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները. ռետինե շատ արտադրանքներում, այդ թվում` նաեւ մանկական ծծակներում պարունակվող կապտակս (2-մերկապտոբենզոտրիազոլ) քիմիական նյութը կարող է չարորակ ուռուցքներ առաջացնել:

Նյութի աղբյուրը ՝ News.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook