Saturday, May 4, 2024
Նորություններ

Նախարարն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանին

ՀՀ առողջապահության նախարարի հրավերով դեռ երեք ամիս առաջ Հայաստանում գտնվող Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակության ղեկավարները` փոխնախարարներ Ռադեկ Պոլիսարը և Թոմ Ֆիլիպը հայ գործընկերներին առաջարկել էին մասնակցել հուլիսի 17-19-ը Պրահայում կայանալիք «Չինաստանի ներդրումային համաժողով-2017» միջոցառմանը։ Հենց նույն ժամանակ էլ նախատեսվել էին Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարի հետ քննարկել առողջապահության ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացման և խորացման հնարավորությունները:

ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկան այսօր նախարար Լևոն Ալթունյանի հետ կայացած հանդիպման ընթացքում ներկայացրել է  հայկական պատվիրակության Պրահա կատարած այցի ընթացքում նախատեսվող հագեցած ծրագիրը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ինչպես Չեխիայի հանրապետության առողջապահության նախարարի հետ նախատեսվող հանդիպմանն ու քննարկումներին, այնպես էլ` ըստ առանձին ոլորտների փոխհամագործակցության զարգացմանը։ Դեսպանն անդրադարձել է նաև երկու երկրի մարզերի ուղղակի համագործակցության խրախուսմանը։

Կարևորելով առողջապահության ոլորտում հայ-չեխական համագործակցության ընդլայնումը` Լևոն Ալթունյանը Պետր Միկիսկայի հետ քննարկել է Չեխիայի հետ արյունաբանության, հետդիպլոմային կրթության, կառավարման և այլ ոլորտներում նախանշվող համագործակցության ընդհանուր մոտեցումները։

Դեսպանը միաժամանակ նշել է, որ  ներդրումային համաժողովին մասմնակցությունը նոր հնարավորություններ կստեղծի Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների, ինչպես նաև Չինաստանի հետ փոխգործակցության, ներդրումային ծրագրերի համատեղ իրականացման համար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook