Ներարգանդաին ինֆեկցիաներ:Կարևոր է իմանալ ապագա մայրիկներին և ոչ միայն….
Պերինատալմահացության հիմնական պատճառը ինֆեկցիաներն են: Նշանակություն ունի, թեերեխան երբ է վարակվում: Եթեինֆեկցվում է մինչևհղիության առաջինշաբաթը, հղիությունըերբեմն ավարտվում էվիժումով, իսկ երբ սաղմը վարակվում էհղիության 3-4րդշաբաթում, այն սովորբար վերջանում է կամ էմբիոնի մահվամբ,կամ կարող են առաջանալ բնածին արատներ: Եթե ինֆեկցվում էմինչև 28 շաբաթը /վաղ ֆետալ շրջանում/ հաճախ տուժում էֆիզիկական զարգացումը, ուշ շրջանում /28 շաբաթից հետո/առաջանում են տարածված ինֆեկցիոն պրոցեսներ, որոնքընթանում են ծանր, ախտահարելով երեխայի կարևոր օրգանները՝ /ուղեղը, սիրտը, լյարդը, թոքերը/, զարգանում են էնցեֆալիտ,հեպատիտ, միոկարդիտ, թոքաբորբ:
Պտղի ինֆեկցիոն ախտահարման պատճառհաճախ հանդիսանում ենվիրուսները /կարմրախտի,ցիտոմեգալիայի,հասարակ հերպեսի,էնտերովիրուները,շիճուկային հեպատիտը/,ինչպես նաև տոկսոպլազման, միկրոպլազման, խլամիդիան,հազվադեպ բակտերիաները՝ /ստրեպտոկոկ-B ստաֆիլոկոկ,էնտերոկոկ, աղիքային ցուպիկը/: Վիրուսները մեծ մասամբ թափանցում են հեմատոգեն ճանապարհով, բակտերիաները՝ վերել ճանապարհով, ծննդաբերության ժամանակ:
Ներարգանդայինինֆեկցիաներիախտորոշումը դժվար է:Հղիների մոտկլինիկական ախտանիշները սակավ ենլինում, իսկ երեխաներիմոտ ինֆեկցիոնպրոցեսները , անկախհարուցիչի ձևից, հաճախ ընթանում են նույնատիպ:
Ցավոք, ներարգանդային ինֆեկցիաները ախտորոշվում են երեխայինծնվելուց հետո: Ինֆեկցիոն ֆետոպաթիանների բուժումըներկայումս քիչ էֆեկտիվ է,ելքը՝ վատ, ապրող երեխաների մոտլինում են կենտրոնական նյարդային համակարգի ծանրախտահարումներ:
Պահպանեք Ձեր և Ձեր ապագա բալիկների առողջությունը:
Ապրեք Առողջ….
Պատրաստեց Լ. Բունիաթյան