Saturday, April 27, 2024
ՀայտարարություններՆորություններ

Մայիսի 26-29-ին Հայաստանում կկայանա Ակնաբուժության միջազգային 5-րդ համաժողովը

այիսի 26-29-ին Հայաստանում կկայանա Ակնաբուժության միջազգային 5-րդ համաժողովը՝ ARMENIAN INTERNATIONAL OPHTHALMIC CONFERENCE-ը (AIOC 5):

Համաժողովն ակնաբուժության ոլորտի ամենամյա խոշորագույն կրեդիտավորված միջոցառում է, որին հրավիրված են առաջատար մասնագետներ, պրոֆեսորներ և դասախոսներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, ԱՊՀ երկրներից:

Ակնաբուժության ոլորտի վերջին նվաճումների, առաջընթացի մասին դասախոսություններով և վարպետության դասերով հանդես կգան աշխարհի հայտնի կլինիկաների ականավոր բժիշկներ։ Ոլորտի գիտակրթական ուշագրավ թեմաներ կներկայացնեն նաև ՀՀ մայրաքաղաքի և մարզերի, ինչպես նաև Արցախի ակնաբույժներ, կլինիկական օրդինատորներ:

 Անցկացման վայրը՝ Առողջապահության Ազգային Ինստիտուտ :
  • Մասնակիցների թիվը` 400-500
  • Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 099228740, 091457517
  • Համաժողովը կրեդիտավորված է ավագ և միջին բուժաշխատողների համար։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook