Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիկ հետազոտություններ
Հարգելի՛ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ, հոգալով ձեր առողջության, կյանքի որակի և երկարակեցության մասին՝ ապրիլ-մայիս ամիսներին հրավիրում ենք ձեզ Ուռուցքաբանության ազգային կենտրոն՝ ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիկ հետազոտությունների.
Վահանաձև գեղձ
Կրծքագեղձ
Որովայն (բացառությամբ փոքր կոնքի)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. տեղերը սահմանափակ են: Այս շաբաթ ակցիան կանցկացվի ապրիլի 23-ին, ԱՆՎՃԱՐ կհետազոտվի 20 բնակիչ:
Գրանցվելու համար զանգահարեք +374.10205050 հեռախոսահամարով երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-16:45:
Հ.Գ. Հետազոտությանն անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով: Բիոմետրիկ անձնագրի դեպքում հարկավոր է նաև ունենալ տեղեկանք գրանցման վերաբերյալ:
Պահպանե՛ք ձեր առողջությունը,
Սիրով՝ ՈՒԱԿ