Վարիկոցելե
Վարիկոցելեն տղամարդկանց ձվիկների հյուսվածքում երակների վարիկոզ լայնացումն է: Սա տղամարդու միզասեռական համակարգի բավական լայն տարածում ունեցող հիվանդություն է՝ հանդիպում է բոլոր տարիքային խմբերում, մասնավորապես սկիզբ է առնում պատանեկան տարիքում: Այն ախտորոշվում է տղամարդկանց 10-15 տոկոսի մոտ: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ բոլոր անպտղությունների շուրջ 40 տոկոսը պայմանավորված է վարիկոցելե հիվանդությամբ: Ավելին, եթե դիտարկենք երկրորդային անպտղություն ունեցող տղամարդկանց, ապա նրանց 80 տոկոսն այս հիվանդությունն ունի:
Վարիկոցելե առաջանում է անոթներում արյան ճնշման բարձրացման հետևանքով: Հիվանդության զարգացումը խթանող գործոններ են դիտարկվում ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, այն հիվանդությունների առկայությունը, որոնց պարագայում բարձրանում է ներկոնքային արյան ճնշումը, թրոմբոզը, երիկամային անոթների ճնշվածությունը:
Որպես կանոն, հիվանդները գանգատվում են տեղային ցավերից, ցավերը ուժգնանում են ֆիզիկական ակտիվության ժամանակ:
Գոյություն ունի վարիկոցելեի զարգացման մի քանի փուլ:
Չափազանց կարևոր է այս ընթացքում մասնագիտական բուժում ստանալը, հակառակ պարագայում կարող են զարգանալ ոչ միայն սեռական ֆունկցիայի խանգարումներ, այլև անպտղություն, այլ հիվանդություններ:
Նյութի աղբյուր՝ http://healthmag.am