Wednesday, May 1, 2024
Նորություններ

Մինչև 30 տարեկան միջնակարգն ավարտած մայրերը գործատուի մոտ ուսուցում կստանան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն երկրորդ տարին է` իրականացնում է «Աշխատաշուկայում անմրցունակ երիտասարդ մայրերի աջակցության ծրագիրը», որի շրջանակում մինչև 30 տարեկան երիտասարդ մայրերը, որոնք դպրոցն ավարտելուց հետո մասնագիտություն չեն ստացել և աշխատաշուկայում անմրցունակ են, հնարավորություն են ստանում մինչև 6 ամիս ժամկետով մասնագիտական ուսուցում ստանալ անմիջապես գործատուի մոտ։

Ծրագրի մասին Sputnik Արմենիան զրուցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի հետ։

«Կախված նրանից, թե դիմողն ինչ հմտություններ է ցանկանում ձեռքբերել, ինչ կարողություններ ունի, ինչ ուղղություններով է ուզում որակավորում ստանալ, մենք փորձում ենք համապատասխան գործատուի գտնել»,- ասում է Սարգսյանը:

Նա հավելում է, որ այս ընթացքում ծրագրի շրջանակում ուսուցում ստացած շահառուների հիմնական մասնագիտացումները եղել են խոհարարության, դերձակության, դիմահարդարման, դայակության ուղղություններով, ինչը հնարավորություն է տալկիս դիմողներին ուսուցումը ստանալուց հետո անգամ անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվել։

Read more: https://armeniasputnik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook