Ինչպես «ողջ մնալ» Ամանորին

Առջևում ամանորյա տոներն են ՝ բոլոր հաճելի և ուրախ պահերով, հանդիպումներով ու համեղ ուտեստներով։ Սակայն այս ամենն բերում է նաև իրեն բնորոշ խնդիրները, հատկապես այն անձանց շրջանում, ովքեր ունեն սիրտանոթային հիվանդություններ։

Ինչպես նշել Նոր տարին և իսկապես հանգստանալ, ինչպես պահպանել առողջությունը, ներդաշնակ հարաբերություններն ու հոգեկան անդորրը հանգստի ողջ ընթացքում: Այս մասին aroxjblog.am  թղթակիցը խոսել է բժիշկ-նյարդաբան Սարգիս Աբրահամյանի հետ։

Խորհուրդներ բժիշկ-նյարդաբանից՝

1.Մի չարաշահեք ալկոհոլային խմիչքները

Բոլորիս է հայտնի հետևյալ արտահայտությունը « Ալկոհոլը վնասակար է առողջությանը » , սակայն ամանորյա տոներին բավականին դժվար է խուսափել ոգելից խմիչքների ընդունումից։ Այդ դեպքում կարևոր է ճիշտ ալկոհոլային խմիչքի ընտրուրյունը ՝մեկ գավաթ կարմիր գինու օգտագործումը կարող է անգամ դրական ազդեցություն ունենալ առողջության վրա։ 2014 թվականին Կանադայում 84 գիտական հետազոտությունների արդյունքներով ապացուցվել է քիչ չափաբաժնով գինու դրական ազդեցությունը գլխուղեղի անոթային համակարգի վրա, ինչպես նաև գինու հակաօքսիդանտ և հակաքաղցկեղային հատկությունները։

Celebration. Hands holding the glasses of champagne and wine making a toast.

2.Խուսափեք մեծ քանակի սննդի ընդունումից

Մեծ քանակի սննդի ընդունումը , հատկապես երեկոյան ժամերին կարող է սրվել նախկինում առկա քրոնիկական հիվադությունները։ Հանգստյան օրերին միշտ հիշեք հայտնի ասացվածքը « Նախաճաշը կերեք ինքներդ, ճաշը կիսեք ընկերոջ հետ, ընթրիքը տվեք թշնամուն» ։

3.Օգտագործեք թարմ սննդամթերքներ

Չափազանց կարևոր է թարմ սննդամթերքների ընդունումը, քանի որ հենց թարմ սննդամթերքներն են պարունակում օրգանիզմի համար անհրաժեշտ մի շարք օգտակար նյութեր, միներալներ և վիտամիններ։ Պատահական չէ այն փաստը, որ հենց տոնական օրերին  է ավելանում սննդային թունավորումների դեպքերը և դրանից խուսափելու համար անհրաժեշտ է հրաժարվել օրեր առաջ պատրաստված կերակրատեսակներից;

4. Խուսափեք սեղանի շուրջ երկար նստելուց

Տոնական օրերին խորհուրդ է տրվում ավելացնել ֆիզիկական ակտիվությունը, որը կնպաստի ոչ միայն մարսողության լավացմանը, այլ նաև միաժամանակ կօգնի «այրել» ավելորդ կալորիաները, որ կուտակել եք տոնական սեղանի շուրջ։ Շարժումը կյանք է։

5.Հարկավոր է ավելի շատ ջուր խմել

Խորհուրդ է տրվում տոների ժամանակ օգտագործել շատ ջուր։ Դա շատ պարզ է բացատրվում. հենց ջրի մեծ քանակն է արդյունավետորեն դուրս բերում օրգանիզմից տոքսինները, որոնք կուտակվել են ոգելից խմիչքի և շատ ուտելու հետևաքով:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Նյութը՝  aroxjblog.am

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook