Սերկևիլ: Օգտակար հատկությունները

Սերկևիլը Միջերկրածովյան երկրներում հնագույն ժամանակներից համարվում է սիրո և պտղաբերության խորհրդանիշ, ի պատիվ Վեներա աստվածուհու: Սերկևիլը հայտնի է որպես պտղատու ծառ, որը տալիս է գեղեցիկ և անուշահոտ պտուղներ։ Պտուղները հումքի տեսքով օգտագործում են զովաչուցիչ ըմպելիքների, մալմելադ, ժելեներ, դոնդողներ պատրաստելու համար, ինչպես նաև որպես միսը համեմելու համար։ 
Ավանդական բժշկությունում սերմերը օգտագործում են փորկապության, կոլիտների, շնչառական հիվանդությունների, արգանդի արյունահոսության, հազի համար։Հասուն պտուղները օգտագործվում են տուբերկուլյոզի, ասթմայի, գաստրիտի, աղիքային հիվանդությունների համար։
 Ջրային լուծույթը որպես աչքի կաթիլ՝ լորձաթաղանթի վնասվածքների դեպքում, կոսմետիկ միջոց, մազաթափության համար։
Սերկևիլից դեղորայքները օգտագործում են որպես տոնիկ։ Սերկևիլի սերմերն ու պտուղները օգտագործվում են որպես կապակցող դեղամիջոց աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ։ Որպես միզամուղ միջոց՝ այն լայնորեն կիրառվում է սրտանոթային հիվանդությունների վիճակը թեթևացնելու համար, իսկ սերմերից պատրաստած թեյը՝ մրսածության, հազի, բրոնխիտի բուժման համար։
 
 Ապրեք առողջ…
Պատրաստեց՝ Լ. Բունիաթյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook