Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

Սրտային անբավարարություն

Սրտային անբավարարություն (ՍԱ), հայտնի է նաև, որպես քրոնիկ սրտային անբավարարություն, բնորոշվում է սրտի մարմնի կարիքներին համապատասխանող արյան շրջանառություն ապահովել ի վիճակի չլինելով։ ՍԱ-ի նշաններն ու ախտանշանները սովորաբար ներառում են՝ հևոց, արտահայտված հոգնածություն և ոտքերի այտուց։ Հևոցը սովորաբար խորանում է ֆիզիկական ակտիվության ժամանակ, պառկած դիրքում և կարող է մարդուն արթնացնել գիշերվա ընթացքում։ Ֆիզիկական ակտիվության սահմանափակումը նույնպես բնորոշ նշան է։ Կրծքավանդակի ցավը, այդ թվում և կրծքային հեղձուկը, սովորաբար չեն առաջանում սրտային անբավարարության պատճառով։

Հաճախ հանդիպող պատճառներից են սրտի իշեմիկ հիվանդությունը, այդ թվում սրտամկանի ինֆարկտբարձր զարկերակային ճնշումընախասրտերի ֆիբրիլյացիան, սրտի փականային հիվանդությունը, ալկոհոլի չարաշահումըինֆեկցիան և կարդիոմիոպաթիան։ Սրանք բերում են սրտային անբավարարության՝ փոփոխելով սրտի կառուցվածքը կամ ֆունկցիան։ Սրտային անբավարարության բաժանումը 2 տիպի՝ սրտային անբավարարության նվազած արտամղման ֆրակցիայով (HFrEF) և սրտային անբավարարության պահպանված արտամղման ֆրակցիայով (HFpEF), հիմնված է նրա վրա, թե սրտի որ ֆուկնցիան է խանգարված՝ կծկման թե թուլացման։ Հիվանդության ծանրությունը որոշվում է ֆիզիկական ակտիվությունից կախված ախտանշանների արտահայտվածությամբ։ Սրտային անբավարարությունը նույնը չէ, ինչ սրտամկանի ինֆարկտը կամ սրտի կանգը։ Սրտային անբավարարության նման ախտանիշներ ունեցող այլ հիվանդություններից են՝ ճարպակալումը, երիկամային անբավարարությունը, լյարդային խնդիրները, սակավարյունությունը կամ վահանաձև գեղձի հիվանդությունները։ Սրտային անբավարարությունը ախտորոշվում է՝ հիմնվելով անամնեզում նշված ախտանշանների և էխոսրտագրության վրա։ Արյան քննությունը, ԷՍԳ և կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը կարող են լինել օգտակար պատճառը որոշելու համար։

Բուժումը հիմնված է հիվանդության ծանրության և պատճառի վրա։ Քրոնիկ կայուն թեթև սրտային անբավարարության դեպքում բուժումը սովորաբար սկսում են կենսակերպի փոփոխություններից՝ ծխելը թողնել, ֆիզիկական ակտիվություն և սննդի փոփոխություններ, ինչպես նաև դեղորայք։ Ձախ փորոքային դիսֆունկցիայի պատճառով, սրտային անբավարարության դեպքում, կիրառվում են անգիոտենզին փոխակերպող ֆեմենտի ինհիբիտորներ (ԱՓՖի), անգիոտենզինային ընկալիչների պաշարիչներ (ԱՌՊ) կամ վալսարտան/սակուբիտրիլ բետա պաշարիչների հետ միասին։ Ծանր դեպքերում կարելի է օգտագործել ալդոստերոնի անտագոնիստներ կամ հիդրալազին նիտրատների հետ միասին։ Միզամուղները օգտակար են հեղուկի կուտակումը կանխելու և հևոցը թուլացնելու համար։ Երբեմն, պատճառից կախված, հնարավոր է լինի ռիթմավարի կամ կարդիովերտեր դեֆիբրիլյատորի կարիք։ Փորոքային օժանդակ սարք կամ փոխպատվաստում ցուցված է այն դեպքերում, երբ մնացած բոլոր մեթոդները եղել են անարդյունավետ։

Սրտային անբավարարությունը տարածված, թանկարժեք և պոտենցիալ մահացու վիճակ է։ 2015 թվականին դրանով տառապում էին շուրջ 40 միլիոն մարդ ամբողջ աշխարհում։ Հասուն մարդկանց մոտ 2% ունի սրտային անբավարարություն և 65-ից բարձր տարիքում այդ տոկոսն աճում է մինչև 6-10։ Այս քանակը դեռ շարունակում է աճել։ Ախտորոշումից հետո առաջին տարվա մեջ մահվան ռիսկը մոտ 35% է, իսկ առաջին տարում ողջ մնացած մարդկանց համար ռիսկը դառնում է 10%-ից քիչ։ Մահացության այս քանակը նման է քաղցկեղից մահացությանը։ Միացյալ Թագավորությունում անհետաձգելի հոսպիտալացման 5%-ի պատճառը սրտային անբավարարությունն է։

Նշաններ և ախտանիշներ

Սրտային անբավարարության ախտանիշները բաժանվում են «աջ» և «ձախ» կողմայինների։

Այսպիսի բաժանման մեջ կան բացառություններ։ Բացի այդ աջակողմյան անբավարարության ամենատարածված պատճառը ձախակողմյան անբավարարությունն է։ Արդյունքում հիվանդը սովորաբար ներկայանում է 2 տիպին բնորոշ ախտանիշներով։

Ձախակողմյան անբավարարություն

Սրտի ձախ կողմը ստանում է թթվածնով հարուստ արյուն թոքերից և ուղղում այդ արյունը դեպի համակարգային շրջանառություն (բացի թոքայինից շրջանառության մյուս մասերը)։ Ձախակողմյան անբավարարությունը բերում է արյան կուտակմանը թոքերում՝ առաջացնելով շնչական ախտանիշներ, ինչպես նաև թուլություն և հոգնածություն թթվածնով հարուստ արյան անբավարար մատակարարման պատճառով։ Տարածված շնչական ախտանիշներից են հաճախաշնչությունը և շնչական դիսթրեսի ոչ սպեցիֆիկ նշաններ։

Խզզոցները և կրեպիտացիան, որոնք սկզբում լսվում են միայն ստորին թոքադաշտերում, ապա, վիճակի ծանրացման հետ, նաև ամբողջ թոքադաշտերում, խոսում են թոքային այտուցի զարգացման մասին։ Ցիանոզը, որը խոսում է արյան մեջ թթվածնի քիչ քանակի մասին, ծայրահեղ ծանր թոքային այտուցի ուշ նշան է։

Ձախ փորոքային անբավարարության մասին խոսող այլ նշաններից են գագաթային հրոցի կողմնային տեղաշարժը (առաջանում է, երբ սիրտը մեծացած է լինում) և գալոպի ռիթմը (սրտի հավելյալ տոներ), որը ուժեղացած արյան հոսքի կամ բարձր ներսրտային ճնշման նշան է։ Սրտի աղմուկները առկա են լինում, եթե կա փականային հիվանդություն։

Ձախ փորոքային անբավարարությունը բերում է թոքային անոթներում արյան կանգի և, այդ պատճառով, ախտանիշները հիմնականում շնչական են։ Այս անբավարարությունը կարող ենք բաժանել նախասրտային և փորոքային տիպերի, կամ երկուսն էլ միասին։ Հիվանդը ունենում է հևոց ֆիզիկական ակտիվության ժամանակ, իսկ ավելի ծանր դեպքերում նաև հանգստի ժամանակ։ Հևոցն ուժեղանում է գլխատակը ցածր պառկած դիրքում, ինչը կոչվում է օրթոպնոէ։ Վերջինս գնահատվում է ըստ հանգիստ քնելու համար անհրաժեշտ բարձերի քանակի, երբեմն հիվանդները կարիք են ունենում նստած քնելու։ ՍԱ-ի մյուս ախտանիշն է պարոքսիզմալ գիշերային դիսպնոէն՝ գիշերվա ընթացքում շնչահեղձության հանկարծակի նոպա, որը սովորաբար առաջանում է քնելուց մի քանի ժամ հետո։ Հոգնածությունը և ֆիզիկական ծանրաբեռնվածության տանելիության նվզումը նույնպես առաջանում են շնչառության խանգարման հետևանքով։

Կարող են առաջանալ «սրտային ասթմա» կամ սուլող խզզոցներ։

Ձախ փորոքի մղման ֆունկցիայի նվազման հետևանք կարող են լինել համակարգային շրջանառության անբավարարության այնպիսի նշաններ, ինչպիսիք են գլխապտույտը, շփոթվածությունը և վերջույթների սառնությունը։

Աջակողմյան անբավարարություն

Աջակողմյան սրտային անբավարարությունը սովորաբար հարուցվում է թոքային հիվանդություններով (թոքային սիրտ) և դրա անմիջական պատճառ են դառնում թոքային շրջանառության դժվարությունները, օրինակ՝ թոքային հիպերտենզիան կամ թոքային զարկերակի ստենոզը։

Ֆիզիկալ քննության ժամանակ կարող են հայտնաբերվել ծայրամասային խմորանման այտուցներ, ասցիտ և լյարդի մեծացում։ Լծային երակների ճնշումը կարող է օգտագործվել հեղուկների վիճակի գնահատման համար և կարող է ավելի արտահայտվել հեպատոյուգուլյար ռեֆլյուքսով։ Եթե աջ փորոքային ճնշումը բարձրացած է, կարող է առկա լինել հարկրծոսկրային հրոց՝ բնորոշելով կծկման ուժի մեծացումը։

Հետադարձ անբավարարությունը բերում է անոթներում համակարգային շրջանառության կանգի։ Սա բերում է մարմնում ավելորդ քանակով հեղուկի կուտակմանը։ Վերջինս բերում է մաշկի տակ հեղուկի կուտակմանը (ծայրամասային այտուց կամ անասարկա) և սովորաբար մարմնի հենման հատվախծներն առաջինն են ախտահարվում (կանգնած մարդկանց մոտ առաջանում է ոտքերի այտուց, իսկ հիմնականում պառկած դիրքում գտնվողների մոտ՝ զստոսկրային հատվածի այտուց)։ Կարող է առաջանալ գիշերամիզություն, երբ հեղուկը պառկած դիրքում վերադառնում է արյան հուն։ Ծանր դեպքերում զարգանում են ասցիտ և լյարդի մեծացում։ Լյարդում արտահայտված կանգը կարող է բերել նրա ֆունկցիաների ընկճմանը (կանգային հեպատոպաթիա) և դեղնության, նույնիսկ կոագուլոպաթիայի առաջացմանը (արյան մակարդման խանգարումներ)։

Բիվենտրիկուլյար անբավարարություն

Պերկուսիայի ժամանակ բթացումը և շնչառական ձայների թուլացումը կարող է խոսել թոքամզային էքսուդատի կուտակման մասին (հեղուկի կուտակում թոքերի և կրծքավանդակի պատի միջև)։ Սովորաբար սրտային անբավարարությունը լինում է բիվենտրիկուլյար․ տուժած են լինում և՛ աջ, և՛ ձախ փորոքները։

Եթե միակողմանի անբավարարությամբ անձը բավարար երկար է ապրում, ապա նրա մոտ կզարգանա նաև մյուս փորոքի անբավարարություն։ Օրինակ՝ ձախ փորոքային անբավարարության հետևանքով զարգանում է թոքային հիպերտենզիա և թոքային այտուցը, ինչը բերում է աջ փորոքի հետբեռնվածության մեծացմանը։

Պատճառներ

Կանգային սրտային անբավարարություն

Սրտային անբավրարությունը կարող է առաջանալ նաև բարձր արտամղման իրավիճակներում (բարձր արտամղմամբ սրտային անբավարարություն), երբ արտամղվող արյան ծավալը նորմայից մեծ է և սիրտը չի հասցնում կոմպենսացնել։ Սա կարող է առաջանալ ծավալային գերբեռնվածության (արյան կամ հեղուկների ներարկում), երիկամային հիվանդության, քրոնիկ ծանր սակավարյունությանբերի-բերիի (վիտամին B1/թիամինի պակաս), հիպերթիրեոզիցիռոզիՊեջեթի հիվանդության, բազմակի միելոմայի, զարկերակ-երակային խուղակների կամ զարկերակ-երակային արատների դեպքում։

Սրտի վիրուսային վարակները կարող են բերել սրտամկանի բորբոքման և, հետևաբար, նպաստել սրտային անբավարարության զարգացմանը։ Սրտի վնասումը կարող է նախատրամադրել հետագայում սրտային անբավարարության առաջացմանը և ունի բազմաթիվ պատճառներ, այդ թվում վիրուսային վարակներ (օրինակ՝ ՄԻԱՎ), քիմիոթերապևտիկ դեղորայք (դոնոռուբիցին, ցիլոֆոսֆամիդ, տրաստուզումաբ) և ալկոհոլիկոկաինի ու մետամֆետամինների չարաշահում։ Հազվադեպ հանդիպող պատճառներից են որոշակի տոքսինների ազդեցությունը, օրինակ՝ կոբալտ և կապար։ Այնպիսի կուտակային հիվանդություններ, ինչպիսին է ամիլոիդոզը և շարակցական հյուսվածքի հիվանդություններ, ինպիսին է համակարգային կարմիր գայլախտը, նույնպես կարող են բերել սրտային անբավարարության զարգացամանը։ Քնի օբստրուկտիվ ապնոէն ՍԱ-ի անկախ գործոն է։

Սուր դեկոմպենսացիա

Քրոնիկ կայուն սրտային անբավարարությունը կարող է հեշտությամբ դեկոմպենսացվել։ Սա սովորաբար ուղեկցվում որոշ հիվանդություններով (օրինակ՝ սրտամկանի ինֆարկտ, թոքաբորբ), առիթմիաներով, չվերահսկվող գերճնշմամբ, կամ հիվանդի կողմից դեղորայքի, հեղուկի ընդունման և դիետայի խախտման հետևանք է։ Նպաստող են նաև սակավարյունությունը, ավելորդ հեղուկի կամ աղի ընդունումը, ինպես նաև այպիսի դեղորայքի կիրառումը, ինպիսիք են ՈՍՀԲԴ-ը կամ թիազոլիդինեդիոններ։ ՈՍՀԲ դեղորայքը կրկնակի բարձրացնում է ռիսկը։

Աղբյուրը՝ hy.wikipedia.org

Leave a Reply

x Close

Like Us On Facebook