Վեց տարածված «միֆ» շաքարի մասին, որոնց մարդիկ շարունակում են հավատալ

Շաքարն առօրյայում կիրառվող ամենատարածված սննդամթերի տեսակներից մեկն է։ Այն սախարոզան է, որն էլ պարզ, արագ տարրալուծվող ածխաջուր է։ Որշես կանոն շաքարը ստանում են ճակնդեղից, արմավենու տերևներից ու շաքարեղեգից։ Տարրալուծման ընթացքում այս մթերքը ձևավորում է ֆրուկտոզա և գլյուկոզա, որոնք էլ ապահովում են օրգանիզմի աշխատանքի համար անհրաժեշտ էներգիայի մեծ մասը։

Որպես կանոն շաքարը համարվում է վնասակար մթերք, ուստի մասնագետները հորդորում են հնարավորինս սահմանափակել դրա գործածությունը առողջական խնդիրների զարգացումից խուսափելու համար, սակայն այնուամենայնիվ այս մթերքին վերագրվող վնասակար հատկություններից ոչ բոլորն են համապատասխանում իրականությանը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենատարածված «միֆերը» շաքարի մասին, որոնց վաղուց ժամանակն է դադարել հավատալ։

Շաքարը կախվածություն է առաջացնում

Կա բավական տարածված կարծիք, որ շաքարը ժամանակի ընթացքում կարող է կախվածություն առաջացնել, սակայն մասնագետները շեշտում են, որ առ այսօր չկա այս պնդումը հաստատող որևէ գիտական ապացույց։

Շաքարը գերակտիվության պատճառ է դառնում

Սա, թերևս, ամենատարածված «միֆն» է շաքարի մասին, որին մարդիկ շարունակում են հավատալ։ Իրականում չկա որևէ գիտական ապացույց, որ գերակտիվությունը, հատկապես՝ մանկական գերակտիվությունը, պայմանավորված է շաքարի գործածությամբ։

Շաքարը հանգեցնում է շաքարային դիաբետի զարգացման

Շաքարային դիաբետն ու շաքարի գործածությունն, անկասկած, կապված են, սակայն շաքարը երբեք չի կարող դառնալ այս վտանգավոր հիվանդության զարգացման հիմնական ու առաջնային պատճառը։

Շագանակագույն շաքարն ավելի օգտակար է քան հասարակ շաքարը

Այս պնդումն իրականում հասարակ մարքեթինգային քայլ է շագանակագույն շաքարի վաճառքը խթանելու համար։ Ավելին՝ սննդաբաններն ընդգծում են, որ շագանակագույն շաքարը կարող է պարունակել անցանկալի հավելումներ և ունի ավելի բարձր կալորիականություն, քան հասարակ սպիտակ շաքարը։

Շաքարը հարկավոր է ամբողջությամբ բացառել սննդակարգից

Շատերին է հայտնի, որ շաքարի չարաշահումը խիստ վնասակար է առողջության համար, ուստի մասնագետները հաճախ են խոսում այս մթերքի գործածությունը սահմանափակելու անհրաժեշտության մասին, սակայն այն սննդակարգից ամբողջությամբ բացառելու անհրաժեշտություն, այնուամենայնիվ, չկա։

Շաքարը հանգեցնում է քաղցկեղի զարգացման

Ինչպես շաքարային դիաբետի դեպքում, այս դեպքում ևս կա ակնհայտ կապ։ Բանն այն է, որ շաքարի չարաշահումը կարող է դառնալ քաշի ավելացման պատճառ, իսկ ավելորդ քաշն ու ճարպակալումը կապված են քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի հետ, սակայն այնուամենայնիվ այս հիվանդության զարգացումն անմիջականորեն կախված չէ շաքարի գործածությունից։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook