Friday, April 26, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Ալյասկայում լուսանկարիչը ֆիքսել է բևեռային արջի և նրա ձագի մտերմության պահը

ԱՄՆ Ալյասկա նահանգում լուսանկարիչը ֆիքսել է բևեռային արջի և նրա ձագի մտերմության պահը: Համացանցում լայն տարածում գտած լուսանկարներին անդրադարձել է Daily Mail պարբերականը:

Կանադայից 36-ամյա լուսանկարիչ Բրենդ Բեդին Բոֆորտի ծովում նավակից է կարողացել ֆիքսել այս տեսարժան պահերը: Լուսանկարում բևեռային արջի ձագը խաղում է մոր հետ, որն էլ համբերատար տանում է նրա չարաճճիությունները:

Բեդին սիրում է տարվա մեջ հինգ ամիս ճանապարհորդել, բացահայտել շրջապատն ու լուսանկարներ անել: Բևեռային արջերին հետևելը լուսանկարչի նպատակներից ամենակարևորն է եղել, ուստի դրա իրականացման համար սկսել է կատարյալ վայր փնտրել:

Երկար փնտրտուքներից հետո նրան հաջողվել է Բոֆորտի ծովում հանդիպել այս արջերին, որոնց նավակի միջոցով շատ մոտենալու շնորհիվ կարողացել է կյանքով լի պատկերներ ստանալ:

Տեսանյութն` այստեղ:

The polar bears were waiting at the edge of the shingle for the sea to freeze before they can feast on some seals

Here the two polar bears seem oblivious to Mr Bady and his boat just a short distance off shore

Mr Bady said he was especially thrilled to see the polar bear cub clamp its jaws around its mother

He said: 'Being able to safely get close enough to the made it much richer experience than just seeing a polar bear, as it was very easy to observe polar bear behaviours when they weren't just snoozing'

Leave a Reply

x Close

Like Us On Facebook