Friday, April 26, 2024
Նորություններ

Արդյունքներ կարելի է ապահովել նաև առանց լուրջ ներդրումների

Հնարավո՞ր է, արդյոք, առանց լուրջ ներդրումների բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման որակը` ապահովելով  դիմելիության աճ։ Այս հարցի պատասխանը կարելի է ստանալ Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնում։ Միայն արդյունավետ կառավարման շնորհիվ այստեղ վերջին երկու ամսում կտրուկ մեծացել է դեմիելիության ցուցանիշը։ Բարձրացել է բուժանձնակազմի ուշադրությունը հիվանդների նկատմամբ, միջոցներ են ձեռնարկվել բուժքույրերի մասնագիտական ունակությունների կատարելագործման ուղղությամբ։ Նոր տնօրենը կազմակերպել է նրանց միանման համազգեստով ապահովումը։

Արարատի մարզի առողջապահության կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ ևս ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կարևորել է ոչ միայն բնակչությանը տրամադրվող բժշկական ծառայությունների որակի ապահովումը, այլև շրջանառվող ստվերային գումարները սպիտակ դաշտ բերելը։ Քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է վճարովի ծառայությունների համար դրամարկղ մուտք եղած միջոցներից ավելի մեծ տոկոսներ բժիշկներին հատկացնելու հարցը։

Նախարարի խոսքով` այդ քայլերի արդյունքում կբարձրանա բժշկական կազմակերպության վարկանիշը, մարդիկ ավելի մեծ վստահությամբ կդիմեն տվյալ հիվանդանոց, միաժամանակ բժիշկն իրեն առավել բավարարված կզգա։

Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սոնյա Պողոսյանը ներկայացրել է նշված ուղղություններով մարզում իրականացվող միջոցառումներն ու նախատեսվող ծրագրերը։ Այդ թվում նշվել է, անհրաժեշտ սարքավորումներ ապահովելով, առկա գործարանների աշխատակիցների պարտադիր բուժզննումը մարզում կազմակերպելու մասին։

Մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարներն անդրադարձել են ինչպես իրենց մոտ արձանագրվող դրական շարժերին, այնպես էլ` առկա խնդիրներին։ Նրանք իրենց գոհունակությունն են հայտնել նախարարության կողմից դեղերի ձեռքբերման միասնական հարթակի ստեղծման համար։ Երկուստեք կարծիք է հայտնվել, որ դա կնպաստի դրամական միջոցների տնտեսմանը։

«Մայրաքաղաքին մոտ մարզերից սովորաբար ավելի շատ հիվանդներ են դիմում Երևանի բժշկական կենտրոններ։ Դուք ավելի մեծ ջանքեր պիտի գործադրեք, որպեսզի այդ հոսունությունը հնարավորինս կրճատվի»,-ասել է նախարար Ալթունյանը։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանը նշել է, որ մարզպետների գործունեության գնահատման կարգում այսուհետև կգործի նաև առողջապահության ոլորտում վճարովի ծառայությունների դիմաց մուտքերի աճի ցուցանիշը։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook