Friday, April 26, 2024
Նորություններ

Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով` կա առնվազն 2 զոհ. ԱՆ

Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով` կա առնվազն 2 զոհ:

Տարբեր աստիճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք: Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ: Պացիենտների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook