Friday, April 26, 2024
Նորություններ

Արտաշատի բուժկենտրոնում ծննդկաններին տրվում է անվճար սնունդ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անմիջական միջնորդությամբ և Արտաշատի ԲԿ-ի ֆինանսական կայունացման արդյունքում Արտաշատի բուժկենտրոնում ծննդկաններին արդեն տրվում է անվճար սնունդ՝ օրը երկու անգամ:

Սննադակարգին ծանոթանալու համար մարզպետն այսօր անձամբ է եղել այդ բուժհաստատությունում: Ծննդկանները նշել են, որ գոհ են սննդից և շնորհակալություն հայտնել նման հոգատար վերաբերմունքի համար:

Նշենք, որ ֆինանսական պայմանների բարելավման դեպքում մարզի մյուս բուժհաստատություններում ևս ծննդկաններին անվճար սնունդ տրամադրելու կարգ կներդրվի:

Բացի այդ, պայմանավորված նոր կորոնավիրուսով՝ բուժկենտրոնում ուժեղացվել է հսկողությունը: Հիվանդանոց մտնելուց առաջ քաղաքացիները պարտադիր ստուգվում են: ԲԿ-ում գործում է նաև «մեկուսարան»՝ կորոնավիրուսի ախտանիշներով քաղաքացի հայտնաբերելու պարագայում այնտեղ առանձնացնելու նպատակով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook