Friday, April 26, 2024
Նորություններ

Բարի և ուրախալի լուր. «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ է եկել եռյակ՝ 2 տղա, 1 աղջիկ.

Հունվարի 12-ի առավոտյան, ժամը 5:00-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ է եկել եռյակ: Երջանիկ ծնողները Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջաի Թաթուլ գյուղից 20-ամյա Հռիփսիմե Մայիլյանը և 25-ամյա Կամո Անտոնյանն են:

Ընտանիքը սոցիալապես անապահով է, երեխաների մայրը և հայրը աշխատանք չունեն, իսկ Կամոյի մայրն էլ 1-ին կարգի հաշմանդամ է: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում երեխաների մայրը՝ Հ. Մայիլյանը ասաց, որ իրենց առաջին երեխաներն են՝ 2 տղա, 1 աղջիկ:

Ասաց նաև, որ անունները դեռ չեն որոշել, սակայն իրենց և բոլորիս համար ամենակարևորը այն է, որ առողջ երեխաներ են: Վերջինս ցանկացավ բոլոր նորաստեղծ ընտանիքներին նման հաճելի անակնկալ:

Նյութի աղբյուրը՝  shamshyan.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook