Friday, April 26, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Բեղմնավորումից առաջ տղամարդկանց սննդակարգն ազդում է ապագա երեխայի առողջության վրա

Մինչեւ բեղմնավորում տղամարդկանց սննդակարգն ավելի մեծ ազդեցություն ունի ապագա երեխայի առողջության վրա, քան մինչ այդ էր համարվում, հավաստիացնում են University of Cincinnati համալսարանի գիտնականները։

Նրանց խոսքով՝ եթե տղամարդու սննդակարգում շատ սպիտակուց ու քիչ ածխածիններ կան, դա դրական է ազդում նրա ապագա երեխաների առողջության վրա։ Դրա համար էլ տղամարդկանց խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով օգտագործել ձուկ, միս, բանջարեղեն, միրգ ու առհասարակ հետեւել ճիշտ սնվելու սկզբունքներին։

Նման եզրակացության հանգելու համար գիտնականները իրականացրել են փորձ որձ մրգաճանճերի վրա։ Այդ միջատների ու մարդու գեները 60 տոկոսով համընկնում են, այդ իսկ պատճառով դրանք հարմար մոդել են փորձերի համար։

Սննդակարգի էֆեկտը գնահատվել է որոշակի սննդակարգի հետեւելուց 17 օր հետո։ Հենց այդ ժամանակ է միջատների մոտ տեղի ունեցել զուգավորում։ Պարզվել է, որ միջատների սերունդն ավելի հազվադեպ էր ողջ մնում, եթե որձերի սննդակարգում մինչ այդ գերիշխում էին ածխածինները ու  սպիտակուցի պակաս է նկատվել։ Դրա համար էլ գիտնականները տղամարդկանց կոչ են անում հրաժարվել մակարոնեղենից, բրնձից, սպիտակ հացից, քաղցրավենիքից՝ նախապատվությունը տալով բանջարեղենին, մրգերին, ձկանն ու մսին։

Մասնագետների խոսքով՝ փորձը պատկերավոր կերպով ցույց է տալիս, թե արտաքին գործոններն ինչպես կարող են ազդել հորից որդուն փոխանցվող գեների վրա։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook