Friday, April 26, 2024
Նորություններ

Դեղերի ոլորտի կարգավորմամբ ոչ մի հավելյալ ծախս չի նախատեսվում, և չենք կանխատեսում, որ դեղերը ինչ-որ չափով թանկանալու են. Լևոն Ալթունյան

Այսօրվանից ուժի մեջ է մտնում դեղերի կարգավորման մասին օրենքը, որով կարգավորվում է դեղերի շրջանառությունը Հայաստանում: 4500 դեղամիջոցներից 2500-ը բաց են թողնվելու դեղատոմսերով, իսկ 2000-ը կմնան ազատ վաճառքի մեջ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Այս մասին գրում է tert.am-ը:

Նա ասաց, որ բժշկի նշանակման ներքո են անցնում հիմնականում այն դեղերը, որոնք հոգեմետ միջոցներ, նարկոտիկ նյութեր են պարունակում։ Նա նշեց, թե այս օրենքը Հայաստանին կմոտեցնի քաղաքակիրթ երկրների շարքին, որտեղ տասնյակ տարիներով դեղամիջոցները կարգավորում են համապատասխան օրենքներով:

Նախարարը հավաստիացրեց, որ դեղերը դեղատոմսով բաց թողնելու գործընթացը քննարկվել է մասնագետների հետ, իսկ հասարակության լայն շրջանակների հետ քննարկումը կատարվում է համապատասխան կայքում հրապարակումից հետո:

Այսօրվանից ուժի մեջ է մտնում դեղերի կարգավորման մասին օրենքը, որով կարգավորվում է դեղերի շրջանառությունը Հայաստանում: 4500 դեղամիջոցներից 2500-ը բաց են թողնվելու դեղատոմսերով, իսկ 2000-ը կմնան ազատ վաճառքի մեջ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Նա ասաց, որ բժշկի նշանակման ներքո են անցնում հիմնականում այն դեղերը, որոնք հոգեմետ միջոցներ, նարկոտիկ նյութեր են պարունակում։ Նա նշեց, թե այս օրենքը Հայաստանին կմոտեցնի քաղաքակիրթ երկրների շարքին, որտեղ տասնյակ տարիներով դեղամիջոցները կարգավորում են համապատասխան օրենքներով:

Նախարարը հավաստիացրեց, որ դեղերը դեղատոմսով բաց թողնելու գործընթացը քննարկվել է մասնագետների հետ, իսկ հասարակության լայն շրջանակների հետ քննարկումը կատարվում է համապատասխան կայքում հրապարակումից հետո:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook