Friday, April 26, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Դիմակներ չիչխանի հյութով և յուղով

Կես թեյի գդալ չիչխանի հյութ, մեկ թեյի գդալ մեղր և  մի քանի կաթիլ  յուղ: Խառնուրդը  քսեք դեմքին և պարանոցին: 15 րոպեից լվացեք նախ տաք, հետո սառը ջրով: Դիմակն օգտակար է 4fb7b04a_1-thumbմաշկի երիտասարդացման համար:

Եթե քամուց և  սառը օդից կոշտացել ու ճաքճքել են ձեր շրթունքները, օրական մի քանի անգամ շրթներիկի փոխարեն օգտագործեք չիչխանի յուղ:

Չիչխանի յուղն անփոխարինելի է հաճախակի գունաթափումից և  քիմիական գանգրացումից տուժած մազերի վերականգնման համար: Պարզապես անհրաժեշտ է յուղը քսել գլխամաշկին, որպեսզի այն հասնի մազարմատներին և վերականգնի դրանք:

Թեփից ազատվելու համար խառնեք մեկ ճաշի գդալ չիչխանի յուղ և նույնքան էլ զեյթունի: Մերսող շարժումներով քսեք այն մազերին և սպասեք կես ժամ, հետո լվացեք: Արեք դա շաբաթը 2-3 անգամ: Երկու ամսից թեփը կվերանա: Սա լավ մեթոդ է նաև մազերի չորության դեմ պայքարելու համար: Պետք է միայն զանգվածին ավելացնել մեկ ձու:

Չիչխանն օգտակար է նաև ճաղատության դեմ: Չիչխանի պտուղներին ու տերևների արգանակին ավելացրեց ևս երկու բաժակ ջուր և եռացրեք մի քանի րոպե: Ստացված թուրմը պետք է մնա 3 ժամ, հետո քամեք: Հեղուկը խմեք օրը երկու անգամ՝ 150 մլ: Նույն թուրմը քսեք նաև գլխին և պահեք ողջ գիշեր: Առավոտյան լվացեք մազերը և քսեք չիչխանի յուղ:

Չիչխանն օգտակար է թարթիչների վերականգնման համար: Այն կարելի է օգտագործել ձիթապտղի և ձկան յուղերի հետ: Խառնուրդը պետք է քսել մաքուր թարթիչներին, պահել 20 րոպե և  լվանալ գոլ ջրով: Զգույշ եղեք, որ յուղը ոչ մի դեպքում չլցվի աչքի մեջ:file_20719_7342836

Մազերի աճը խթանելու համար 4 ճաշի գդալ չիչխանի չոր տերևների վրա 1 լիտր եռացրած ջուր լցրեք և եռացրեք ևս 30 րոպե: Թողեք սառչի և կրկին նույն չափով ջուր ավելացրեք: Մինչև մազերի լվանալը մազարմատներին չիչխանի յուղ քսեք, ապա լվացեք : Լվանալուց հետո մազերը ցայել եփուկով:
Չիչխանը օգտակար նյութերի գանձարան է, որը հարուստ է վիտամիններով՝ E (8-15 մգ), B1 (0,35 մգ), B2 (0,5 մգ), K (1,2 մգ), P (75-100 մգ), կարոտինային նյութեր (մինչև 8,5 մգ), PP (14-25 մգ), քոլին (B4), պիրիդոքսին (B6), ասկորբինաթթու (50-450 մգ), ֆոլիաթթու (0,79 մգ, 100 գր. պտղի մեջ)։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook