Friday, April 26, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Դիմակներ չոր և յուղոտ մաշկի համար

Մաղադանոսից դիմակ յուղոտ մաշկի համար   

8137408-0302Այս դիմակի համար անհրաժեշտ է պատրաստել մաղադանոսից թուրմ: Մանրացրած բույսը (2 ճաշի գդալ) լցնել մի բաժակ եռացրած ջրի մեջ և թողնել 15-20 րոպե: Այնուհետև դեռևս տաք թուրմից 2 ճաշի գդալ ավելացնել նախապես մանրացրած վարսակին: Ստացված խառնուրդը հաստ շերտով քսեք ձեր դեմքին և պարանոցին, պահեք 20 րոպե, ապա լվացեք դիմակը սառը ջրով և տրորեք մաշկը մաղադանոսի թուրմից պատրաստած սառույցի խորանարդիկով:

Մաղադանոսից դիմակ չոր մաշկի համար   

Դիմակի պատրաստման համար հարկավոր է իրար խառնել 2 թեյի գդալ ճարպազրկված կաթնաշոռը և մեկ թեյի գդալ մանրացրած մաղադանոսը կամ դրա թուրմը, ապա ավելացնել մեկական թեյի գդալ բուսական յուղ և կիտրոնի հյութ: Խառնուրդը քսել դեմքին և պահել 20 րոպե, իսկ այնուհետև լվանալ տաք ջրով:

Մեղրով և կաթնաշոռով

Խառնել կաթնաշոռը (2 ճ. գ.) բնական մեղրի հետ (1 թ. գ.) մինչև համասեռ զանգված դառնալը: Հարել հավի ձուն (1 հատ) և ավելացնել ալոեիհյութը (2 ճ.գ.): Մաքրել դիմակը նախ տաք և ապա սառը ջրով: Հարմար է ծերացող, չոր մաշկի համար:

Գազարով և սերուցքով

Խառնել ձվի դեղնուցը (1 հատ), ալոեի հյութը (3 ճ. գ.), գազարի միջուկը (1 ճ. գ.), դդումի միջուկը (1 ճ. գ.): Խառնելուց հետո պետք է ստացվի թանձր զանգված: Այս դիմակը պետք է պահել դեմքի վրա մոտավորապես կես ժամ: Ունի երիտասարդացնող ու խոնավացնող հատկություն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook