Friday, April 26, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

«Եթե դուք մայրիկ եք…». որոնք են մայր լինելու առավելությունները

1.      Եթե դուք մայրիկ եք, ապա ունեք լուսաբացները դիմավորելու ավելի շատ հնարավորություն, քան ձեր այն ընկերուհիները, որոնք դեռ երեխաներ չունեն:

2.      Եթե դուք մայրիկ եք, ապա փոքրիկին հպվելիս ձեր օրգանիզմն այնքան երջանկության հորմոն՝ սերոտոնին է արտադրում, որ ձեր ընկերուհիները, որոնք դեռ երեխաներ չունեն, անգամ հսկայական քանակությամբ շոկոլադ ու բանան ուտելու դեպքում չեն կարող այդքան բարձրացնել այդ հորմոնի մակարդակը:

3.      Եթե դուք մայրիկ եք, ապա դա ինքնակատարելագործվելու իդեալական շարժառիթ է: Այն միտքը, որ դուք օրինակ եք ծառայում ձեր երեխաների համար, կարգապահ դարձնող լավագույն գործոնն է:

4.      Եթե դուք մայրիկ եք, ապա միշտ կուշանաք հանդիպումներից, սակայն  միևնույն ժամանակ միշտ կստանաք նոր ծաղկած հովտաշուշանների ու խատուտիկների առաջին փնջերը, քանի որ երեխաները չեն կարող անտարբեր անցնել նման հրաշքների կողքով:

5.      Եթե դուք մայրիկ եք, ապա ունեք որևէ նոր բան սովորելու հիանալի հնարավորություն: Օրինակ՝ կարելի է սովորել համեղ բաներ պատրաստել: Երեխաներն, առհասարակ, լավագույն ոգեշնչումն են:

6.      Եթե դուք մայրիկ եք, ապա ունեք սեփական դիմանկարների պատկերասրահն ունենալու եզակի հնարավորություն: Պարզապես հարկավոր է հիշել շրջանակներ գնել, իսկ մնացածի մասին կհոգան երեխաները:

7.      Եթե դուք մայրիկ եք, ապա ձեր կյանքի ընթացքում լսած սիրո խոստովանությունների քանակը բազմապատկվում է՝ կախված երեխաների թվից:

8.      Եթե դուք մայրիկ եք, ապա ամեն օր օգտվում եք ուրախության, զվարճության, անկեղծության ու սիրո անսպառ աղբյուրից:

9.      Եթե դուք մայրիկ եք, ապա ևս մեկը կհպարտանա ու կհիանա ձեզնով, և դա կլինի ձեր փոքրիկը:

10.  Եթե դուք մայրիկ եք, ապա դա ապացուցում է, որ երազանքներն իրականանում են, քանի որ բոլոր աղջիկներն էլ մանկուց երազում են մայրիկ դառնալ: Իսկ եթե իրականացել է մի երազանքը, ապա շուտով անշուշտ կիրականանան նաև մյուսները:

Նյութի աղբյուրը՝ relaxmam.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook