Friday, April 26, 2024
Նորություններ

Երեխային ոչ մի դեպքում ալկոհոլ չտալ

2,5-3 տարեկան տղա երեխա հոսպիտալացվել էր փսխումների կապակցությամբ, ում մոտ էնդոսկոպիկ հետազոտության արդյունքում ստամոքսի սուր խոց էր հայտնաբերվել: Թեև այդ տարիքին խոցն ընդհանրապես բնորոշ չէ։ Ինչպե՞ս, ի՞նչ պատճառով էր խոցն  այդ տարիքում ի հայտ եկել, անհանգստացնող էր:

Անամնեզից և հսկողություն իրականացնելուց հետո պարզվեց, որ պապիկն ու հայրը պարբերաբար երեխային տնական օղի են տվել: Թե որքա՞ն ժամանակ է դա տեղի ունեցել, ի՞նչ պարբերությամբ և ի՞նչ քանակով, հայտնի չէ, բայց արդյունքը ստամոքսի սուր  խոցային ախտահարումն էր:

Երբեմն ծնողները երեխային գինի, օղի, կոնյակ են տալիս, ատամներին քսում`ատամների ծկթման ժամանակ: Բայց երեխայի ստամոքսի լորձաթաղանթը չափազանց նուրբ է, և ալկոհոլի փոքր քանակն անգամ կարող է վնասել այն և   հետագա լուրջ խնդիրներ առաջացնել: Անգամ մեծահասակներն են այդ հարցում խոցելի, ուր մնաց թե` փոքրիկ երեխան:
Բարեբախտաբար, այդ բալիկը բուժվեց և հիմա նրա առողջական վիճակը լավ է:

Սիրանուշ Փաշինյան,
Մանկական գաստրոէնտերոլոգ, գաստրոէնտերոլոգիական դիսպանսերի բժիշկ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook