Friday, April 26, 2024
Նորություններ

«Էրեբունի» ԲԿ-ն զգալիորեն իջեցնում է ստենտավորման գները

«Էրեբունի» բժշկական կենտրոնը զգալիորեն նվազեցնում է սրտի կորոնար անոթների ստենտավորման գինը՝ հաշվի առնելով հիվանդների շահը, առողջապահության նախարարի կոչին համաձայն:

Այս մասին NEWS.am Medicine-ին փոխանցեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը: Նրա խոսքով ՝ մեկ դեղապատ ստենտի տեղադրման արժեքը 1մլն 100 հազար դրամից նվազեցվել է մինչեւ 900 հազար դրամ, իսկ յուրաքանչյուր հաջորդ ստենտի համար կավելանա ընդամենը 400 հազար դրամ:

Միքայել Մանուկյանը շեշտել է, որ գների իջեցումը իրականացվում է բացառապես բժշկական կենտրոնի հզորության եւ հնարավորությունների հաշվին։ «Ամենակարեւորը.  ստենտների որակը մնում է անփոփոխ՝ բարձրակարգ, իսկ վիրահատական միջամտությունը՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան», – ասել է նա։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook