Friday, April 26, 2024
Նորություններ

Թող բոլոր հայ օջախներում խաղաղություն լինի

Ջերմորեն շնորհավորում եմ բժշկական ողջ հասարակությանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Երախտիքի ու բարեմաղթանքի խոսքերս ուղղում եմ  մեր բազում այն  բուժաշխատողներին, ովքեր ամենօրյա նվիրումով պայքարում են բնակչության առողջության համար։ Ովքեր իրենց մասնագիտական պարտքը կատարելով` նաև կարեկցանք ու գթասրտություն են ցուցաբերում յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ։

Առանձնահատուկ ուզում եմ  նշել ռազմական բժիշկներին, ովքեր հոգ են տանում երկրի խաղաղությունն ու անվտանգությունը պահող հայ զինվորների առողջության մասին։ Բոլորին առաջին հերթին մաղթում եմ ամուր առողջություն։  Գալիք տարին թող  պարգևի ընտանեկան երջանկություն և մասնագիտական նորանոր հաջողություններ։

Ցանկանում եմ, որ նոր տարին սկսենք լավի, բարու ակնկալիքներով, որ 2017 թվականը  բարեկեցության ու առաջընթացի տարի լինի:

Բարեմաղթանքներս եմ ուղղում նաև Արցախում և Սփյուռքում ապրող մեր բուժաշխատողներին, հայրենակիցներին։

Թող 2017-ը  լինի խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի տարի, և մեր հայրենիքում, բոլոր հայ օջախներում տիրի սերն ու ջերմությունը։

 

Լավագույն ցանկություններով՝
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյան

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook