Friday, April 26, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ինչո՞ւ երեխաները պետք է ձեռագիր գրեն․ որո՞նք են առավելությունները

Մասնագետների կարծիքով՝ ձեռագիրը չափազանց օգտակար է երեխաների համար։ Ուստի կարեւոր է խթանել նրանց ցանկությունը դա անելու համար: Բարձրագույն կարգի մասնագետ, կլինիկական հոգեբան Ելենա Մակարովան պատմել է ձեռագիր գրելու առավելությունների մասին։

«Գրելու ժամանակ մեր ուղեղը գործում է շատ համակարգված կերպով, սա զարգացնում է իր առանձին հատվածները, որոնք պատասխանատու են փոքր շարժումների, դրանք կառավարելու համար: Նաեւ գրելը նպաստում է խոսքի ձեւավորման վրա: Գրելու մեջ ներգրավված են ուշադրության, հիշողության, մտածողության գործընթացները»,-ասել է նա։

Այսպիսով, ինչպես նշել է մասնագետը, ուղեղը զարգանում է բարդ ձեւով։ Փաստորեն, ձեռագիր գրելը դառնում է մեղմ խթան բոլոր մտավոր գործառույթների զարգացման համար։

Հոգեբանը հավելել է, որ գրելու գործընթացում կա ամբողջական ներգրավվածություն, ներգրավված են ուղեղի բոլոր հատվածները, ձեւավորվում է մի ամբողջ համակարգ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook