Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչով կարող է պայմանավորված լինել սեռական ակտի ժամանակ ցավը կանանց մոտ

Ցավոտ սեռական ակտը այնքան տարածված երևույթ է կանանց շրջանում, որ նույնիսկ գոյություն ունի հատուկ տերմին՝ դիսպարեունիա: Այս խնդիրը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ պատճառներով, սակայն, բարեբախտաբար, մեծ մասամբ դրանից հնարավոր է լինում ազատվել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ պատճառներից մի քանիսը:

1.      Առաջին սեռական ակտ

Այս դեպքում խոսքը և՛ կուսության կորստի մասին է, և՛ նոր զուգընկերոջ հետ ունեցած առաջին սեռական ակտի մասին:

Առաջին դեպքում ցավոտ զգացողությունները կապված են կուսաթաղանթի պատռման հետ, որը նաև ուղեկցվում է արյունահոսությամբ (ոչ միշտ): Այս դեպքում ցավից խուսափել, ամենայն հավանականությամբ, չի ստացվի, ուստի միակ ելքը պարզապես համակերպվելն է:

Երկրորդ իրավիճակում ցավատ զգացողությունները կարող են պայմանավորված լինել նրանով, որ նոր զուգընկերը ծանոթ չէ կնոջ ֆիզիոլագիական առանձնահատկություններին: Օրինակ՝ նա կարող է բավարար ժամանակ չտրամադրել սիրային նախերգանքին, ինչի հետևանքով քսուքը բավարար քանակությամբ չի արտազատվի և սեռական ակտը ցավոտ կլինի, ուստի հարկ է հիշել, որ նման նրբությունների մասին հարկավոր է անպայման նախապես խոսել:

2.      Մարմինը բավարար քանակությամբ քսուք չի արտադրում

Այս դեպքում քսուքի քնակությունը կապված չէ սեքսի հետ, այլ պայմանավորված է օրգանիզմի առանձնահատկություններով: Բացի այդ, կարող են լինել նաև այլ պատճառներ, որոնցից մեկը որոշ դեղամիջոցների ընդունումն է: Ամեն դեպքում՝ այս պարագայում երկար սիրային նախերգանքը չի օգնի:

Միակ ելքը հատուկ հավելյալ քսուք (լուբրիկանտ) օգտագործելն է: Դրանք պատրաստված են լինում ջրի, սիլիկոնի կամ յուղի հիմնան վրա: Սակայն հարկավոր է հիշել, որ սեքս խաղալիքներ օգտագործելիս պետք է օգտագործել միայն ջրային հիմքով լուբրիկանտ, իսկ յուղային լուբրիկանտները կարող են վնասել պահպանակը:

3.      Լարվածություն

Լարվածության դեպքում հաճելի զգացողությունների մասին կարելի է մոռանալ, քանի որ այս դեպքում նույնպես բավարար քանակությամբ քսուք չի լինի: Խնդրից կարելի է ազատվել հանգստացնող մերսման կամ սիրային նախերգանքի միջոցով: Ընդ որում՝ շատ կարևոր է, որ այդ գործընթացն իսկապես հաճույք պատճառի, այլապես անօգուտ կլինի: Հարկավոր է մտածել նախասիրությունների մասին և խոսել այդ մասին զուգընկերոջ հետ:

4.      Կանդիդոզ

Կանդիդոզը կամ կաթնասնկախտը վարակ է, որի հարուցիչը Candida սնկերն են: Դրանք կան նույնիսկ առողջ մարդկանց օրգանիզմում, սակայն երբ դրանց քանակությունը սկում է աճել, ի հայտ են գալիս բազում տհաճ հետևանքներ՝ այդ թվում նաև սեռական օրգանների քոր ու այրոց: Բնականաբար՝ նման դեպքերում սեքսով զբաղվելն այդքան էլ հաճելի չէ, սակայն, բարեբախտաբար, այս խնդրից կարելի է հեշտությամբ ազատվել գինեկոլոգի նշանակած դեղամիջոցների միջոցով:

5.      Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ

Սեռավարակները նույնպես կարող են դառնալ ցավոտ զգացողությունների պատճառ: Բացի այդ, վարակման ախտանշան կարող է լինել արտասովոր արտադրությունը, նորագոյացությունները, այրոցը, քորը և նույնիսկ խոցերը: Այս դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին:

6.      Վագինիզմ

Վագինիզմը հեշտոցի մկանների ակամա կծկումներն են, որի հետևանքով սեքսով զբաղվելը դառնում է անհնար կամ սարսափելի ցավոտ: Այս վիճակն առաջին հերթին պայմանավորված է հոգեբանական պատճառներով (օրինակ՝ անհաջող առաջին սեռական ակտի պատճառով): Ամեն դեպքում այս խնդիրը նույնպես լուծելի է, սակայն աչքաթող անելու դեպքում վիճակը միայն էլ ավելի վատանալ: Սա է պատճառը, որ հարկավոր է անհապաղ դիմել մասնագետի օգնությանը:

7.      Մեծ առնանդամ

Չափազանց մեծ առնանդամը նույնպես կարող է տհաճ զգացողություններ առաջացնել, քանի որ սեռական ակտի ժամանակ այն դիպչում է արգանդի վզիկին՝ պատճառելով տհաճ զգացողություններ:

Բացի այդ, ցավոտ զգացողությունները կարող են կապված լինել դաշտանային ցիկլի հետ: Օրինակ դաշտանից անմիջապես առաջ, դրա ընթացքում ու դրանից հետո սեռական ակտը կարող է ցավոտ լինել, քանի որ արգանդի վզիկը սովորականից ցածր է լինում: Այս դեպքում կարելի է դանդաղեցնել տեմպը կամ փոխել դիրքը:

Հարկ է հիշել, որ շատ դեպքերում նման խնդիրներից հնարավոր չէ ինքնուրույն ազատվել, ուստի ցավոտ զգացողությունների դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ դրանք կարող են վկայել առողջական լուրջ խնդիրների մասին:

Նյութի աղբյուրը՝ lifehacker.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook