Friday, April 26, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Խորհուրդներ աչքերի շուրջ գտնվող մաշկի խնամքի վերաբերյալ

  •  1 ճաշի գդալի մաղադանոսի վրա լցնել ½ բաժակ եռման ջուր, փակել կափարիչով և թողնել 15 րոպե: Մաքրել և քերիչով անցկացնել ½ կարտոֆիլ: Ստացված խույսին ավելացնել 2 ճաշի գդալ մաղադանոսի գոլ եփուկ և 1 թեյի գդալ կաթի սեր: Լավ խառնել, տեղադրել թանզիֆի 2 շերտի մեջ և դնել աչքերին 15-20 րոպե: Կարտոֆիլի երկրորդ կեսից նախօրոք քամել հյութը և այդ հյութով դիմակը հանելուց հետո մաքրել աչքերը: Մինչ առավոտ հարկավոր չէ լվացվել: Անհրաժեշտ է օգտագործել 15 դիմակ՝ օրը մեջ:
  • 1 ճաշի գդալ վարսակը մանրացնել, ավելացնել 1 ձվի դեղնուցի և 1 թեյի գդալ մեղրի խառնուրդ: Խառնել, ավելացնել 1-2 գդալ կաթի սեր: Դիմակը պահել 15-20 րոպե, լվացվել կաթի և ջրի խառնուրդով: 10 րոպեից կարելի է լվացվել սենյակային ջերմաստիճանի ջրով:
  • Դիմակ կաթնաշոռից:
    2 ճաշի գդալ փափուկ կաթնաշոռը խառնել 1 թեյի գդալ մեղրի, ½ թեյի գդալ գազարի հյութի և 1 ճաշի գդալ կաթի սերի հետ:  15 րոպե հետո լվանալ շատ թույլ, բայց  լավ թեյի եփուկով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook