Friday, April 26, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ծիծաղի 1000 երանգները

Ծիծաղը մեր հույզերի արտահայտությունն է: Առանց դրա մենք կվանդակենք մեր զգացողությունները՝ կաղապարելով մեր ուրախությունը: Ծիծաղն այնքան բնական վիճակ է, որ շատերի մոտ ի հայտ է գալիս վաղ նորածնային տարիքից: Ծիծաղը մշակույթ է, որը հղկման կարիք ունի:

Տարբեր են ծիծաղի դրսևորումները: Դրանք բնութագրական են յուրաքանչյուրի համար: Զուսպ, առաց ավելորդ բնաձայնությունների ծիծաղում են մարդիկ, ովքեր թաքցնելու բան ունեն: Սովորաբար նրանք բազում գաղտնիքներ ունեն: Նրանք բողոք ունեն կյանքի նկատմամբ: Անընդհատ մատնանշում են անարդարությունն ու կեղծիքը:

Լիաթոք, բայց առանց ավելորդ ձայների ու գոչյունների ծիծաղում են մարդիկ, ովքեր հավասարակշռված են:  Նրանց ծիծաղը որևէ բանով աչքի չի ընկնում, պարզապես բնական  մի վիճակ է, ադեկվատ արձագանք իրադարձություններին: Հենց նրանք են օժտված մեծագույն հումորի զգացումով, խորը անհատականություններ են:

Բարձրաձայն, հիստերիայի հասնող ձանյային ելևէջներով մարդիկ խորը բարդույթներ ունեն: Նրանք դժգոհ են իրենք իրենցից, իրենց կյանքից, անհաջողակ են համարում: Բարձր ձայնով քրքիջը ենթագիտակցական հակահարված է կյանքին: Նրանք այսպիսով ծաղրում ու մարտահրավեր են նետում Ճակատագրին ու իրենց անհաջողություններին: Բացառված չէ, որ այս ծիծաղին հաջողրի լացը: Իսկ դեպրեսիան պարզապես անխուսափելի է:

Նյութի աղբյուրը՝ healthmag.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook