Friday, April 26, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Հալվեով լոսյոն՝ սև կետերի դեմ

images (1)Սենյակային պայմաններում աճեցվում է ծառանման հալվե (A. arborescens), որն արժեքավոր դեղաբույս է։ Տերևները և թուրմը պարունակում են ֆերմենտներ, վիտամիններ, եթերայուղեր, գլիկոզիդներ։ Պատրաստուկներն օգտագործվում են ստամոքսաղիքային համակարգի, աչքի, բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների, սակավարյունության, ճառագայթային վնասվածքների և այլ դեպքերում։

Հալվեի հյութն օժտված է բակտերիասպան և բակտերիաների աճը կասեցնող հատկություններով։ Օգտագործվում է այրվածքների, սնուցող, խոցերի, վարակված վերքերի, թարախակույտերի և այլ հիվանդությունների դեպքերում։

Հալվեով լոսյոն՝ սև կետերի դեմ

Սև կետերի առաջացումը  կանխարգելում է հալվեի տերևներից պատրաստված լոսյոնը:

2 ճաշի գդալ լավ լվացած և շիլայի աստիճան մանրացրած ալոեի թարմ տերևների վրա լցրեք մեկ բաժակ սառը ջուր և թողեք այդպես մնա մեկ ժամ: Հետո հասցրեք թուրմը եռման աստիճանի և թողեք եռա ևս 3-5 րոպե: Ապա կրակից վերցրեք և լավ փակվող ամանի մեջ թողեք լրիվ սառչի:  Քամեք ստացված եփուկը: Մաքրեք ճակատը, քիթը և կզակը, քամված լոսյոնով ամեն օր՝ առավոտյան և երեկոյան:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook