Friday, April 26, 2024
Նորություններ

Համաշխարհային բանկը կորոնավիրուսի դեմ պայքարի համար 12 մլրդ դոլար կտրամադրի

Համաշխարհային բանկը երեքշաբթի հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակում որպես նախնական ներդրում 12 մլրդ դոլար կհատկացնի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«COVID-19-ի դեմ պայքարի համար նախատեսված փաթեթը ներառում է 12 մլրդ դոլար գումարի չափով ֆինանսավորում, որից 8 մլրդը կբաշխվի արագացված տեմպերով»,- ասվում է բանկի հայտարարությունում:

Նշվում է, որ Համաշխարհային բանկը զարգացող երկրներին կօգնի «ամրապնդել առողջապահական համակարգը, ինչպես նաև մարդկանց համաճարակից պաշտպանելու նպատակով բարելավել բժշկական ծառայությունների հասանելիությունը, ուժեղացնել հիվանդությունների նկատմամաբ վերահսկողությունը և այլն»:

Օգնությունը կտրամադրվի Համաշխարհային բանկի կազմակերպությունների` Զարգացման միջազգային ասոցիացիայի, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջոցով:

ԱՀԿ վերջին տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում հաստատվել է COVID-19 վարակման 90 983 դեպք, որից 3110-ը` մահվան ելքով: Վերջին 24 ժամվա ընթացքում Չինաստանը հայտնել է վարակման 129 դեպքի մասին, ինչը հունվարի 20-ից հետո ամենացածր թիվն է:

Չինաստանի սահմաններից դուրս 48 երկրներից հայտարարել են վարակման 1848 դեպքի մասին, որից 80 տոկոսը Հարավային Կորեսայից, Իրանի Իսլամական Հանրապետությունց և Իտալիայից են:

12 երկրներ հայտնել են վարկման առաջին դեպքերի մասին, ինչպես նաև 21 երկրում կա վարակման ընդամենը մեկ դեպք:

Կորոնավիրուս չի գրանցվել 122 երկրում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook