Friday, April 26, 2024
Նորություններ

Հայաստանում այսուհետ ոչ միայն կիրականացվի երիկամի, այլ նաև լյարդի փոխպատվաստում

Հայաստանը միայն երիկամների փոխպատվաստմամբ էր զբաղվում, պետք է նաև խորանալ լյարդի փոխպատվաստման մեջ՝ անդրադառնալով մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ծրագիրը Հայաստանում ընդլայնելու նախագծին՝ Shabat.am-ի հետ զրույցում ասաց Արաբկիր ԲԿ-ի տնօրեն Արման Բաբլոյանը։ «Բելառուսիայի կենտրոնը բավականին զարգացած է ոչ միայն Եվրոպայի, այլ նաև համաշխարհային մասշտաբով և բավականին լուրջ վիրահատություններ է իրականացնում: Քննարկաման արդյունքում մենք որոշեցինք, որ պետք է երկկողմանի հարաբերությունները զարգացնենք, մասնավորապես պետք է մեր կադրերի վերապատրաստումն ավելի ընդլայնենք»,- ասաց Բաբլոյանը:

Հարցին՝որքանո՞վ են քննարկումները եղել արդյունավետ, և արդյո՞ք հետագայում կշարունակեն համագործակցել, Արման Բաբլոյանը պատասխանեց. «Հայկական կողմը որոշեց, որ մանկական փոխպատվաստումները կարվեն Արաբկիր ԲԿ-ում, իսկ մեծահասակներինը՝ Աստղիկ ԲԿ-ում և հետագայում կներգրավվի Էրեբունի ԲԿ-ն: Պայմանավորվել են նաև, որ Բելառուսի մասնագետները գալու են Հայաստան և մեր հետ համատեղ հայազգի հիվանդների վրա մի քանի փոխպատվաստում իրականցնեն. դա էր արդյունավետությունը»,-իր խոսքը եզրափակեց Բաբլոյանը: Հիշեցնենք, որ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ Հայաստանից մի խումբ մասնագետներ այցելեցին Բելառուս` տեղում ծանոթանալու մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ծրագրի փորձին: Այցին հաջորդեց այս բնագավառում երկու երկրների առաջատար հաստատությունների`«Մինսկի Վիրաբուժության տրանսպլանտաոլոգիայի և արյունաբանության գիտահետազոտական կետրոնի» և «Արաբկիր» Բժշկական Համալիր և Երեխաների և դեռահասների Առողջության Ինստիտուտի համագործակցության պայմանագրի ստորագրումը, որով նախատեսվեց մասնագետների փոխադարձ այցեր, փորձի փոխանակում, համատեղ կոնֆերանսների կազմակերպում, ոլորտի զարգացում: Համագործակցությունն ուղղված է մասնավորապես երիկամների և լյարդի փոխպատվաստման ոլորտի զարգացմանն` ինչպես կենդանի, այնպես էլ դիակային դոնորների դեպքում: Ստորագրված հուշագրի շրջանակներում օրերս «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մասնագետները` մեկնել են Մինսկ և ներկա գտնվել երեխային հարազատից լյարդի (մի հատվածի) փոխպատվաստման վիրահատությանն, ինչպես նաև հետվիրահատական հսկողության և հիվանդի վարման գործընթացին:

Подробнее: https://shabat.am/am/article/201273/Hayastanum-aysuhet-och-miayn-kirakanacvi

Leave a Reply

x Close

Like Us On Facebook