Friday, April 26, 2024
ՀայտարարություններՆորություններ

Հայտարարություն:Գիտա-կրթական համաժողով «Եվրոպա Դոննա» կրծքագեղձի քաղցկեղի կոալիցիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից

Սույն թվականի հուլիսի 1-ին Էլիտ Պլազա Բիզնես Կենտրոնի կոնֆերանսների դահլիճում տեղի կունենա «Առողջությանն ընդառաջ» գիտա-կրթական համաժողովը` կազմակերպված «Եվրոպա Դոննա» կրծքագեղձի քաղցկեղի կոալիցիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից:

Համաժողովի նպատակն է բարձրացնել ուռուցքաբանների, արյունաբանների, առողջապահության կազմակերպիչների իրազեկվածությունը քաղցկեղի բուժման արդի մոտեցումների, քաղցկեղի բուժման գործընթացում էթիկական խնդիրների վերաբերյալ:

Համաժողովի ծրագրում ընդգրկված են քաղցկեղի ախտորոշման, բուժման արդի մոտեցումներին նվիրված դասախոսություններ ու զեկույցներ, ուշագրավ գիտական նորույթներ:

Համաժողովը տեղի է ունենալու «Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի» աջակցությամբ:

Համաժողովը համախմբելու է արյունաբանների, ուռուցքաբանների, թերապևտների, ընտանեկան բժիշկների, առողջապահության կազմակերպիչների, բժշկական էթիկայի մասնագետների:

Համաժողովի ծրագիրը ներկայացված է շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտավորման:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook