Friday, April 26, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպԳեղեցկություն և խնամք

Հղի կնոջ սննդակարգը

 

Ճիշտ սննդակարգն  շատ կարևոր նշանակություն ունի  հղի կնեջ առողջության և փոքրիկի նորմալ զարգացման համար:Սխալ  սննդակարգը հղի կնոջ և պտղի մոտ կարող են առաջացնել առողջական խնդիրներ:
Առողջ սնունդը  կազմված է հիմնականում  բուսական սննդամթերքներից`մրգեր, բանջարեղեն,հաց,կարտոֆիլ,ձավարեղեն, լոբի, ոսպ: Սրանք այն մթերքներն են, որոնք պետք է կազմեն  սննդաբաժնի մեծ մասը: Առողջ  սննդակարգը  պարունակում է շատ քիչ քանակությամբ յուղ և քաղցրավենիք:
Հիմանկան  սննդատեսակները բաժանվում են 5 խմբի; Հղի կնոջ սննդի օրաբաժինը պետք է բաղկացած լինի   սննդատեսակների բոլոր նշված խմբերից:

1.Հաց,ձավարեղեն, մակարոնեղեն և կարտոֆիլ- այս խմբի սննդամթերքը համարվում է էներգիայի հիմնական աղբյուր և պարունակում են շատ կարևոր նյութեր`կալցիում, ցինկ, երկաթ և B խմբի վիտամիններ:

                                                                                         2.Բանջարեղեն և միրգ- պարունակում են շատ վիտամիններ և հանքային նյութեր,ներառյալ ֆոլաթթու և երկաթ,ինչն անհրաժեշտ է  հղիության ընթացքում սակավարյունությունը կանխելու համար: Վիտամին C-ի  անհրաժեշտ քանակությունը օրգանիզմում  պահպանելու համար, շատ կարևոր է, առատորեն օգտագործել միրգ և բանջարեղեն:

3.Կաթ և կաթնամթերք-պարունակում է կալցիում: Այն անհրաժեշտ է  փոքրիկի առողջ ոսկրերի և  ատամների ձևավորման համար:Կարնամթերքը հարուստ է սպիտակուցներով, հանքային նյութերով և վիտամիններով;

4.Ձկնեղեն. թռչնամիս, միս և լոբազգիներ-այս խումբը  ներառում է`լոբին, ոսպը, ձուկը, միսը, թռչնամիսը, ձու և ընդեղեն: Օգտագործեք մսի անյուղ տեսակները, սահմանափակեք ապխտած մսամթերքի և աղի, յուղոտ երծիկեղենի օգտագործումը:

5. Ճարպ,կարագ,մարգարին,ձեթ,շաքար, քաղցրավենիք և աղ-այս խումբը ունի բարձր կալորիականություն, սակայն սննդանյութերով աղքատ են; Այդ պատճառով կարելի
է սահմանափակել կամ հրաժարվել դրանց օգտագործումից: Առատ քաղցրավենիքը և յուղալի սնունդը հղիների մոտ  կարող է հանգեցնել պտղի քաշի ավելացմանը, ինչը կարող է դժվարացնել ծննդաբերության ընթացքը:
Ապրեք  Առողջ

պատրաստեց՝  Ա .  Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook