Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Անպտղություն է համարվում, երբ զույգի մոտ առանց հակաբեղմնավորիչների մեկ տարի շարունակ կանոնավոր սեռական կյանքի ընթացքում չի արձանագրվում հղիություն

Տղամարդու ֆերտիլության ( պտղաբերության) ուսումնասիրման ամենաարդյունավետ և դյուրին մեթոդը սերմնահեղուկի հետազոտությունն է՝ սպերմոգրամման:

Անպտղության պատճառները բազմաթիվ են.

🔸 Վնասակար գործոններ՝ ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութեր, որոշ դեղեր, բարձր ռադիացիա:

🔸 Միզասեռական օրգանների բորբոքային և ինֆեկցիոն հիվանդություններ:

🔸Սերմնատար ուղիների օբստրուկցիա՝ խցանումներ:

🔸 Վարիկոցելե՝ սերմնալարի երակների լայնացում:

🔸 Սեքսուալ խանգարումներ՝ էրեկցիայի խանգարում, վաղաժամ սերմնաժայթքում, հետընթաց և դժվարացած սերմնաժայթքում:

🔸 Տղամարդու սեռական օրգանների վնասվածքներ և արատներ:

🔸 Իմունոլոգիական խանգարումներ:

🔸 Հորմոնալ խանգարումներ՝ հատկապես սեռահասունության տարիքում:

Տղամարդու անպղության կանխարգելման համար անհրաժեշտ է.

🔹 Խուսափել ծխախոտի, թմրանյութերի օգտագործումից, ալկոհոլի չարաշահումից:

🔹 Պատշաճ իրականացնել պատվաստումները (օրինակ` խոզուկով հիվանդանալը սեռահասուն տարիքում կարող է հանգեցնել անվերադարձ անպտղության):

🔹 Չունենալ անպաշտպան սեռական կապեր, ժամանակին և լիարժեք բուժել սեռական ինֆեկցիաները:

🔹 Խուսափել շոգեբաղնիքից երկար օգտվելուց:

🔹 Ծնողները պետք է ուշադիր լինեն սեռական զարգացման տարիքում տղաների ավելորդ քաշի, մարմնակառուցվածքի նկատմամբ:

Դեղորայքային բուժումը պետք է լինի կոմպլեքսային՝ ուղղված անպտղության բոլոր հնարավոր պատճառական գործոններին՝ հորմոնալ ստատուսի կարգավորում, քրոնիկ բորբոքային հիվանդությունների բուժում, վիտամինոթերապիա, ամինաթթուների և կոֆերմենտների լրացում, ուղեկցող այլ սոմատիկ հիվանդությունների բուժում:

x Close

Like Us On Facebook