Friday, April 26, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔ

Մազերի վիճակը կախված է գլխի մաշկի խնամքից:  Հանգիստ և կանոնավոր ապրելակերպը, ճիշտ սնվելը լավ կենցաղային և աշխատանքային պայմաններըն ու ֆիզիկական կուլտուրան, ամրապնդելով օրգանիզմն ամբողջությամբ, բարերար ազդեցություն են թողնում մազերի վրա: Առողջ և փայլուն մազեր ունենալու համար նրանք  ծածակված լինեն բավականաչափ ճարպային շերտով:Ճարպը  պաշտպանում է մազերն խոնավության, քամու, ուժեղ արևի անբարենպաստ ազդեցություններից:Երբ մազերը մնում են  առանց ճարպաշերտի և խոնավության, դառնում են չոր, կոշտ, կոպիտ,փշրվող և կորցնում  են իրենց փայլը:
Չոր ,վնասված և թեփոտ  մազերի դեպքում կարելի է օգտագործել , շաբաթը մեկ անգամ  մազերի դիմակ ` ձվի դեղնուցի և մեկ ճաշի գդալ գերչակի յուղի  խառնուրդից:
Դիմակը մազերին պետք է թողնել երեք ժամ,սրբիչով  փաթաթել`տաքանալու համար,
որից հետո պետք է լավանալ շամպունով:
 20 գ գերչակի յուղը, 20 գ.ձիթապտղի յուղը և 10 գ. շամպունը խառնել իրար,որից հետո քսել մազեռին :Երկու րոպեի ընթացքում մազերը սանրել , որպեսզի դիմակը հավասարապես տարածվի:Այնուհետև  գլուխը ծածկեք պոլիէթիլենային թաղանթով և սրբիչով: Մեկ ժամ հետո  գլուխը լվանալ :
Երկար և խնամված մազեր ունենալու համար վերցնել 1/2 սուրճի բաժակ գոլ ջուր, աստիճանաբար ավելացնել 1 ճաշի գդալ մեղր,10-15 կաթիլ գերչակի յուղ և կես թեյի գդալ կարմիր պղպեղ: Այս խառնուրդը քսել մազերի արմատներին,մատներով լավ մերսել հինգ րոպե:Պղպեղից թեթև այրոց է զգացվում,որը անվնաս է: Լվանալ 25 րոպե հետո, ոչ շատ տաք ջրով ,առանց շամպունի: Դիմակը օգտագործել շաբաթը 2 անգամ`2 ամսվա ընթացքում:

Ապրեք առողջ…
Պատրաստեց՝ Լ. Բունիաթյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook