Friday, April 26, 2024
Նորություններ

Մասնագիտական տոնը` մարզերի բուժաշխատողների հետ

Բուժաշխատողի օրը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այցելել է Գեղարքունիքի, ապա Լոռու մարզեր։

Գավառում մարզպետ Կարեն Բոթոյանի հետ նա հանդիպել է մարզի բուժաշխատողների հետ: Մասնագիտական տոնի կապակցությամբ նախարարը երախտիքի խոսք է հղել մեծ նվիրումով իրենց առաքելությունը կատարող բուժաշխատողներին։

«Մենք շատ բարձր ենք գնահատում ձեր աշխատանքը, այն ամենը, ինչ դուք անում եք երկրի սահմանը պահող մեր հայրենակիցների առողջության պահպանման համար»,-նշել է Լևոն Ալթունյանը։ unnamed1

Գեղարքունիքի մարզում բուժաշխատողի օրվա կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ  տարածքում մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և երկարամյա նվիրված աշխատանքի համար մարզի մի խումբ բուժաշխատողների նախարարը պատվոգրեր է հանձնել։

Այնուհետև նախարար Լևոն Ալթունյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ Հովհաննես Աբելյանի անվան պետական թատրոնի դահլիճում մասնակցել է Բուժաշխատողի օրվան նվիրված հանդիսությանը:

«Սիրելի լոռեցիներ, գործընկերներ, ես ուզում եմ սրտի խոսք ասել ձեզ. մենք ամեն առավոտ արթնանում ենք այն գիտակցությամբ, որ մեզ սպասում է ուրիշի ցավը, ուրիշի կյանքը փրկելու առաքելությունը: Եվ ամեն օր նույնը կրկնում ենք՝ հիվանդի աչքերում հույս տեսնելու ակնկալելով», -ասել է նախարարը՝ հավելելով, որ երկրի ղեկավարությունը աշխատում է հանուն բնակչության առողջության պահպանման ու բարօրության, միաժամանակ փոխանցելով վարչապետի բարեմաղթանքները:

Միջոցառման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Լոռու մարզի մի խումբ բուժաշխատողների ևս պարգևատրել է պատվոգրերով։

Նշենք, որ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Լոռու մարզերում առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ առաջադեմ մոտեցումների ներդրման համար պատվոգրի են արժանացել նաև  մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետեր Անուշ Պողոսյանը և Սամվել Լամբարյանը։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook