Friday, April 26, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Մերձավոր Արևելքում ամենամեծ ակվարիումը կբացվի Օմանում

Մերձավոր Արեւելքում ամենամեծ ակվարիումն ապրիլին կբացվի Օմանում: Այդ մասին հայտնել է Times of Oman հրատարակությունը:

Ներկայում տարածաշրջանում եւ աշխարհում ամենամեծ ակվարիումի կարգավիճակը պատկանում է Էմիրությունների Dubai Aquarium-ին, որը տեղակայված է Դուբայի Dubai Mall առեւտրի կենտրոնում: Օմանի ակվարիումի բացումը ապրիլի 15-ին կկայանա Մասկաթում:

«Ակվարիումն առաջինը կդառնա Օմանի Սուլթանությունում եւ ամենախոշորը՝ Մերձավոր Արեւելքում: Դրա մակերեսը Mall of Muskat առեւտրի կենտրոնի ներսում կկազմի 8 հազար քառակուսի մետր»,-ասված է առեւտրի կենտրոնի վարչակազմի հայտարարության մեջ:

Օվկիանոսարիումը կտեղավորվի երեք հարկում եւ ապաստան կդառնա 30 հազար ծովային բնակիչների ու հազարավոր ձկնատեսակների համար: Գլխավոր ակվարիումի միջով կգցվի թունել, որով կարող են անցնել այցելուները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Նյութը՝  168.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook