Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

Մկանային ջղաձգումների(սպազմեր) առաջացման պատճառներն ու բուժման ժողովրդական բաղադրատոմսեր

Մկանային սպազմերը շատերին են անհանգստացնում և կարող են առաջանալ տարբեր պատճառներով: Հաճախ դրանք կարող են առաջացնել ուժեղ ցավեր և անհարմարություններ պատճառել: Հիմնականում մարդիկ զգում են դա միայն արթնանալուց հետո կամ քնելուց առաջ:Այս մասին գրում է tert.am-ը:

Պատճառները

Չնայած, որ ջղաձգումները լուրջ հիվանդություն չեն համարվում, դրանք կարող են պայմանավորված լինել առողջական տարբեր խնդիրներով, այդ թվում նաև ջրազրկմամբ: Ջղաձգումների պատճառ կարող են հանդիսանալ նաև ալկոհոլի չարաշահումը և հարթաթաթությունը: Ավելի լուրջ դեպքերում դրանք կարող են լինել երիկամների որոշ հիվանդությունների ախտանշան:

Մկանային ջղաձգումները կարող են առաջանալ ծանր մարզումների, մկանային վնասվածքի, կամ երկար ժամանակ ֆիզիկական ակտիվության բացակայության պատճառով:

Երբեմն մկանային սպազմի պատճառ կարող են դառնալ նաև օրգանիզմում կալիումի պակասը կամ ցուրտ եղանակը:

Ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել մկանային ջղաձգումների դեմ

Անգլիական աղ (epsom salt)

Անգլիական աղն առհասարակ շատ օգտակար է օրգանիզմի համար, սակայն այն բուժում է նաև մկանային ջղաձգումները: Բացի այդ, այս աղն օգնում է բուժել սրտի հետ կապված խնդիրներն ու շաքարային դիաբետը և կարգավորել զարկերակային բարձր ճնշումը:

Հարկավոր է լոգանքի վաննայի մեջ լցրած տաք ջրին ավելացնել անգլիական աղ, լավ խառնել և ոտքերը 20 րոպե դնել այդ ջրի մեջ: Այս պրոցեդուրան կօգնի մեղմացնել ցավը, սակայն եթե առաջին անգամից բարելավում չնկատվի, ապա կարելի է կրկնել պրեցեդուրան նաև հաջորդ օրը:

Դեղին մանանեխ

Մանանեխը հարուստ է մագնեզիումով, ուստի շատ օգտակար է ջղաձգումների դեպքում: Որպես կանոն՝ 2 գդալ մանանեխ օգտագործելու դեպքում կարելի է արդյունավետ կերպով ազատվել ջղաձգումից:

Բացի այդ, մանանեխը պարունակում է քացախաթթու, որը պատասխանատու է օրգանիզմում ացետիլխոլինի արտադրման համար: Այս միացությունը խթանում է մկանային ակտիվությունն ու պահպանում դրանց առողջությունը:

Ջղաձգումների բուժումը

 

·   1 բաժակ (կամ ճաշի գդալ) խնկածաղիկ (душица, օրեգանո)

·   1 բաժակ (կամ ճաշի գդալ) խնկունի (розмарин),

·   1 բաժակ (կամ ճաշի գդալ) անիսոնի սերմեր,

·   1 բաժակ (կամ ճաշի գդալ) մեխակ:

Պատրաստման եղանակը.

Բոլոր բաղադրիչները խառնել, ավելացնել 2 բաժակ ջուր և եփել թույլ կրակի վրա այնքան ժամանակ, մինչև եղած հեղուկը դառնա կես բաժակ: Այս թուրմը ցանկալի է խմել քնելուց առաջ:

Նյութի աղբյուրը՝ healthyfoodhouse.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook