Friday, April 26, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

«Մուրացան»-ում գրանցվել է ինսուլինային պոմպի միջոցով հղիության վարման և ծննդալուծման վերահսկման առաջին դեպքը Հայաստանում

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկան առաջինը և միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է դիաբետի բուժում և վերահսկում ինսուլինային պոմպի և գլյուկոզայի շուրջօրյա մոնիթորինգի միջոցով, որոնք արդի դիաբետոլոգիայի վերջին նվաճումներն են:
Օրեր առաջ Երևանում ծնվել է երեխա վերոնշյալ եղանակով դիաբետի բուժում ստացող կնոջից: Վերջինս Հայաստանում ինսուլինային պոմպի միջոցով հղիության վարման և ծննդալուծման վերահսկման առաջին դեպքն էր: Բժիշկների խոսքով՝ գլյուկոզայի շուրջօրյա մոնիթորինգով պոմպային ինսուլինոթերապիան համարվում է դիաբետի դեպքում հղիության վարման նախընտրելի մեթոդ և հնարավորություն է տալիս գլյուկոզան պահպանել թիրախային խիստ նեղ սահմաններում` փոքրացնելով դիաբետի հետ կապված մոր և երեխայի առողջական ռիսկերը:
Անցում պոմպային ինսուլինոթերապիայի կատարվել է հղիության 8-րդ շաբաթում, բժիշկ- էնդոկրինոլոգ Լուսինե Քալանթարյանի կողմից: Հղիությունն ընթացել է առանց բարդությունների: Ծննդալուծումը կատարվել է հղիության 37-րդ շաբաթում, պլանավորված կեսարյան հատման ճանապարհով: Երեխան առողջ է: Մոր դիաբետի հսկողությունը պոմպի միջոցով շարունակվում է:

Նյութի աղբյուրը՝ ysmu.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook