Friday, April 26, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ներաճած մազերից ազատվելու 6 անվնաս և արդյունավետ միջոց.tert.am

«ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է TERT.AM

1.      Պատրաստել շուգարինգի համար նախատեսված մածուկ և մազահեռացման պորցեդուրա անել այն հատվածում, որտեղ կան ներաճած մազեր: Շուգարինգից հետո մաշկի վրա 10 րոպեով դնել խոնավ տաք անձեռոցիկ, այնուհետև ունելու օգնությամբ հեռացնել ներաճած մազերը: Պրոցեդուրան ավարտելուց հետո հարկավոր է ցնցուղ ընդունել, իսկ մաշկին քսել կոկոսյան ընկույզի յուղ:

2.      Եթե ունելիով մազերը հեռացնելը հարմար մեթոդ չէ, ապա կարելի է սոդայով ու ջրով մածուկ պատրաստել, լոգանքից հետո քսել այն մաշկին և նուրբ շրջանաձև շարժումներով մերսել: Այս պրոցեդուրայից հետո էպիլյացիա կորելի է անել միայն 2 օր անց:

3.      Շաքարավազով սկրաբը նույնպես հիանալի միջոց է նարաճած մազերից ազատվելու համար: Հարկավոր է խառնել 2 ճաշի գդալ շաքարավազը, 1 ճաշի գդալ ժոժոբայի յուղը և 10 կաթիլ թեյի ծառի եթերայուղն ու ստացված խառնուրդն օգտագործել որպես սկրաբ:

4.      Գետասպունգի (бодяга) և ջրածնի պերօքսիդի խառնուրդը կօգնի ազատվել մաշկի նմանատիպ թերություններից: Հարկավոր է մեկ ճաշի գդալ գետասպունգին ավելացնել այնքան ջրածնի պերօքսիդ, որ ստացվի թթվասերի խտության զանգված: Քսել խառնուրդը մաշկին, թողնել 10-15 րոպե, այնուհետև լվանալ և քսել մանկական քսուք:

5.      Ասպիրինի և գլիցերինի խառնուրդը (1:1) նույնպես օգնում է ազատվել ներաճած մազերից: Հարկավոր է քսել խառնուրդը մաշկին, թողնել մեկ ժամ, այնուհետև լվանալ և քսել մանկական քսուք:

6.      Կարելի է նաև պատրաստել աղով սկրաբ: Հարկավոր է կես բաժակ ծովի աղին ավելացնել մեկ թեյի գդալ նարնջի եթերայուղ և մի փոքր խոնավեցնող քսուք: դիմակը հարկավոր է քսել ցնցուղ ընդունելիս՝ նուրբ շրջանաձև մերսող շարժումներով: Այս պրոցեդուրայից հետո մաշկին հարկավոր է նաև քսել վաղենակի թրմի և սալիցիլաթթվի (1:1) խառնուրդ: Պրոցեդուրան ավարտելուց հետո մաշկն անհրաժեշտ է խոնավեցնել մանկական քսուքով:

Նյութի աղբյուրը՝ ognov.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook