Friday, April 26, 2024
ՆորություններԺամանց

Շահոքրամ

Շահոքրամ Лакфиоль Лакфио́ль, желтофио́ль или желту́шник Че́ри
Շահոքրամը (Ch.Cheiri) բազմամյա պարտեզային բույս է։ Աչքի է ընկնում շատ գեղեցիկ դարչնագույն, դեղին ծաղիկներով, որոնք երբեմն խայտաբղետ են կազմված դեղին ու դարչնագույն գեղեցիկ բծերից։ Ծաղիկներն արձակում են դուրեկան և ուժեղ բուրմունք, հասարակ են կամ լիաթերթ։
1д0110-e1488821625307

Բարձրությունը տատանվում է 25-75 սմ-ի սահմաններում։ Ձմռան ընթացքում ջերմատներում կամ բնակարաններում ծաղկման համար օգտագործվում են հետևյալ սորտերը՝ Նոևա, Դրեզդենյան, Գոլիաֆ և Կաղինինգրադյան։lakfiol1

Երևանի պայմաններում շահոքրամը հաջողությամբ ձմեռում է բաց գրունտում, սակայն երբեմն ցրտահարվում է օդի ջերմաստիճանի ուժեղ տատանումներից։ Ցրտահարության վտանգն ավելի մեծ է այն դեպքում, երբ անձրևներից հետո անմիջապես սկսվում են ուժեղ սառնամանիքներ։ Ձմեռվա ընթացքում, մինչև գարնան կեսերը, հիանալի ծաղկում է ջերմատանը՝ տալով կտրած առատ ծաղիկներ։ Կարելի է մշակել նաև թաղարներում, որպես սենյակային բույս: Մշակության աշխատանքները նույնն են, ինչ որ ձմեռային շահպրակինը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook