Friday, April 26, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Շոկոլադը պաշտպանում է գլխուղեղի կաթվածից. հետազոտություն

Գիտնականները պարզել են, որ շոկոլադն ամրապնդում է անոթներն ու պաշտպանում է գլխուղեղի կաթվածից: Ընդ որում՝ մասնագետները նշում են, որ նշանակություն չունի, թե մարդն ինչ շոկոլադ է նախընտրում՝ սև, կաթնային թե սպիտակ:Այս մասին հաղորդում է tert.am-ը:

Սննդաբանների խոսքով՝ շոկոլադ ուտելու ցանկությունը ոչ թե կամակորություն է, այլ հոգեֆիզիոլոգիական խնդիր: Կենսաքիմիկոսները նշում են, որ շոկոլադի մոլեկուլները ստիպում են օրգանիզմին արտադրել հաճույքի համար պատասխանատու մոլեկուլներ, որոնք իրենց ազդեցությամբ նման են թմրանյութերին:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շոկոլադը կարող է կախվածություն առաջացնել: Ընդ որում՝ այն ավելի ուժեղ է ազդում կանանց վրա: Սակայն այդ կախվածությունը բավական թույլ է, ուստի վտանգավոր չէ: Այս դեպքում միակ վտանգը քաշի ավելացման հավանականությունն է:

Սակայն միևնույն ժամանակ շոկոլադ օգտագործող մարդիկ 30%-ով քիչ են բախվում սրտի հետ կապված խնդիրներին և 25%-ով քիչ՝ գլխուղեղի կաթվածին:

  Բացի այդ, այս համեղ մթերքը պաշտպանում է սրտամկանը, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, թուլացնում ու հանգստացնում է անոթները և բարելավում է արյան շրջանառությունը, ինչը թույլ է տալիս խուսափել թթվածնաքաղցից: Երբեմն այն ազդում է ինչպես կոֆեինը, սակայն միևնույն ժամանակ չի բարձրացնում զարկերակային ճնշումը:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook