Friday, April 26, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Ո՞ր իրերն են արգելված ձեռքի ուղեբեռով փոխադրման համար․ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մեկնող ուղևորների ձեռքի իրերում արգելվում են փոխադրել միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայով նախատեսված հետևյալ առարկաները, նյութերը և միացությունները։

ա/ ՀԵՂՈւԿՆԵՐ, ԳԵԼԵՐ ԵՎ ԱԵՐՈԶՈԼԵՐ

բ/ ԷԼԷԿՏՐԱՇՈԿԱՅԻՆ ՍԱՐՔԵՐ ՝ բոլոր տեսակի, մակնիշի, նմուշի էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ,

գ/ ԴՅՈՒՐԱՎԱՌ ՀԵՂՈւԿՆԵՐ՝ բենզին, գազ, ացետոն, մեթան, մեթիլային սպիրտ, արգելակի հեղուկ, ծծմբածխածին, եթերային յուղ, նավթամթերքի նմուշ, օրգանական լուծիչներ, բոլոր տեսակի դյուրավառ բաղադրիչներ պարունակող սոսինձ և հերմետիկ նյութ,

դ/ ԲՈՑԱՎԱՌՎՈՂ ԿԱՐԾՐ ՆՅՈւԹԵՐ՝ նյութեր, որոնք ջրի ներգործությամբ անջատում են ջերմություն և ինքնաբոցավառվում են՝ կալիում, նատրիում, մետաղական կալցիում, դրանց համաձուլվածքներ, կալցիումի ֆոսֆորիդ և այլ նյութեր, սպիտակ, դեղին, կարմիր ֆոսֆոր և այն բոլոր նյութերը, որոնք դասվում են բոցավառվող կարծր նյութի շարքին, արդյունաբերական չոր, կոլոիդային և խոնավ նիտրաթաղանթանյութ՝ անկախ լուծիչի պարունակությունից, շ

ե/ ՍԱՌԸ ԶԵՆՔ, ԾԱԿՈՂ/ԿՏՐՈՂ ԵՎ ՍՐԱԾԱՅՐ ԱՌԱՐԿԱՆԵՐ՝ երկարաշեղբ սառը զենք, դաշույններ, սվինադաշույններ, սուսերիկներ, սրեր, թրեր, ազգային հուշանվեր դանակներ, զորային, դեսանտային, ֆիննական, ազգային, նետող շեղբով դանակներ, նետողական զենքեր (արբալետներ), մարզական սևեռիչ-կողպեքներով դանակներ, բոլոր տեսակների և չափերի ինքնաշեն ու գործարանային արտադրության դանակներ, սրիչներ, ածելիներ, կացիններ, մաչետներ, լախտեր, ձողանետիչներ, արևելյան մենամարտերի համար նախատեսված սառը զենքեր, շղթաներ, մկրատներ, հերձադանակներ, նետման համար նախատեսված աստղիկներ, դահուկորդային և արշավի համար նախատեսված փայտեր, աշխատանքային գործիքներ` բոլոր տեսակների սղոցներ, դանակներ, մուրճեր, ուրագներ, ձեռքի գայլիկոններ և շաղափներ խարտոցներ, պտուտակահաններ, զոդման լամպեր, ավտոմեքենաների վերանորոգման գործիքներ,

զ/ ԲՈՒԹ ԾԱՅՐՈՎ ԱՌԱՐԿԱՆԵՐ՝ կիեր, բեյսբոլի և սոֆտբոլի զարկիչներ, ոստիկանական մահակների բոլոր տեսակները (պինդ և ճկուն), կրոկետային զարկիչներ, կարթաձողեր, գոլֆի և հոկեյի մականներ, նավակների և մակույկների թիակներ, ձեռնամարտի միջոցներ` մահակներ,
կաստետներ, շղթաներ, նունչակիներ,

է/ ՀՐԱԶԵՆ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ – ակոսավոր զենք` ինքնաձիգ հրացաններ, հարպուններ, տեգ նետող հրացաններ, օդամղիչ հրացաններ, կոտորակային հրացաններ, կարաբիններ, բոլոր տեսակների, մակնիշների և նմուշների ատրճանակներ, ռևոլվերներ, դրանց պահեստամասերը, հրթիռանետեր, շինարարական ատրճանակներ, ստորջրյա որսի համար նախատեսված հրացաններ, օդաճնշիչ և գազային զենքեր, որսորդական հրացաններ, դրանց փամփուշտները, նյարդակաթվածահարային, արցունքաբեր, թունավոր և ուժեղ ներգործող
գազերով փամփուշտներ և գլանանոթներ, շշմեցնող և շոկ առաջացնող սարքեր, հարվածակոտորակային զենք, բոլոր տեսակների, մակնիշների և նմուշների վառոդներ` ցանկացած փաթեթավորմամբ և տարայով` անկախ քանակից, մարտական փամփուշտներ, կենդանիներին հանգստացնելու համար նախատեսված փամփուշտներ, որսորդական փամփուշտների պատիճներ, բոլոր նմուշների ճայթիչ-պատիճներ, կրակահաղորդ և ճայթեցնող քուղեր, հաստիքային ռազմամթերքի ճայթիչներ, բոլոր տեսակների և նմուշների ռազմամթերք, վարժական և ուսումնական ռազմամթերք, տրոտիլ, տոլ, դինամիտ, ամոնալ, դրանցով հանդերձված արդյունաբերական և ռազմական նշանակության այլ նյութեր, հրատեխնիկական միջոցներ, ծխափամփուշտներ, պայթաղյուսիկներ, երկաթուղային ճայթուկներ, բենգալյան կրակներ, հրավառության կրակներ, բոլոր տեսակների հրազենների նմանակներ, այդ թվում` խաղալիքներ և այլ միջոցներ,

ը/ ՊԱՅԹՈՒՑԻԿ ԵՎ ԲՈՑԱՎԱՌՎՈՂ ՆՅՈՒԹԵՐ՝ աերոզոլային ներկ, ալկոհոլային խմիչքներ, հրապատիճ-դետոնատորներ, դետոնատորներ (պայթուցիչ) և բռնկիչներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր (ներառյալ շրխկանները և խաղալիք ատրճանակների պիստոնները), լուսավորող հրթիռների բոլոր տեսակները, բոցավառվող հեղուկ վառելանյութեր (բենզին, դիզելային վառելիք, կրակվառիչի լցավորման հեղուկ, սպիրտ, էտանոլ), գազ և գազային գլանանոթներ, բուտան, պրոպան, ացետիլեն, մեծ ծավալով թթվածին, նռնակների բոլոր տեսակները, ականներ և ռազմական նշանակության այլ պայթուցիկ սարքեր, թերմիտային լուցկի, պայթուցիկ նյութերի ու սարքերի պատճեններ և նմանակներ, ծխասփյուռ կոներ կամ փամփուշտներ, սկիպիդար, ներկերի լուծիչներ, թ/ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ՝ անշարժացնող և անունակ դարձնող քիմիական նյութեր, գազեր, աերոզոլներ, արցունքաբեր գազ, պղպեղի աերոզոլներ` թթուներ և ալկալիներ, քայքայվող կամ սպիտակեցնող նյութեր (քլոր, սնդիկ), կրակմարիչներ, ինֆեկցիոն կամ բիոլոգիական թունավոր նյութեր (ախտահարված արյուն, վիրուսներ, բակտերիաներ), նյութեր, որոնք ունեն ինքնաբռնկման հատկություն, թույներ, բժշկական կամ կոմերցիոն նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ նյութեր (օրինակ` իզոտոպներ),

ժ/ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԵՂՄԱԾ ԳԱԶԵՐ ՝ պրոպան, բութան, ազոտ, նեոն, արգոն, թթվածին, քլոր, բացառությամբ շտապ բժշկական օգնության հաշվարկների կողմից տարերային աղետների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությանն անհետաձգելի բժշկական օգնություն ցույց տալու նպատակով թույլատրվող գազերի, ժա/ ԹՈւՆԱՎՈՐ ԵՎ ՈւԺԵՂ ՆԵՐԳՈՐԾՈՂ ՆՅՈւԹԵՐ ՑԱՆԿԱՑԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ ` ԱՆԿԱԽ ՁԵՎԻՑ ԵՎ ՈՐԱԿԻՑ ՝ բրուցին, նիկոտին, ստրիխնին, սպիրտ, ֆորմալին, անտիֆրիզ, էթիլենգլիկոն, սնդիկ, ցիանի պատրաստուկներ, փոշեզատիչ, ցիանհալ,

ժբ/ ԱՅՐԻՉ ԵՎ ԿՈՌՈԶԻՈՆ ՆՅՈւԹԵՐ՝ անօրգանական թթու, աղաթթու, ծծմբական թթու, ազոտական թթու, դրանց խառնուրդ, ֆտորաջրածնական թթու, բոլոր տեսակի կալիումական, նատրիումական նյութեր, մետաղների խարանման պատրաստուկ, կուտակիչի էլեկտրոլիտ, լաքերի և ներկերի հեռացման քիմիական նյութեր,

ժգ/ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈւԹԵՐ՝վերոհիշյալ հատկանիշներ ունեցող մյուս բոլոր նյութերն ու միացությունները, առարկաներ, ինչպես նաև այն նյութերը, որոնց համար արտադրողը սահմանում է պահպանման,փոխադրման ևօգտագործման հատուկ պայման:

Իրավաբան.net

Leave a Reply

x Close

Like Us On Facebook