Friday, April 26, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ոչ սեռական բնույթի վարակները հղիության ժամանակ

Հղիության ընթացքում բացի սեռական օրգանների վարակներից, վտանգավոր են նաև այլ վարակները.

  • լիստերիոզ, որը հանդիպում է սննդային թունավորումից հետո,
  • գրիպ
  • հեպատիտ A, B C,
  • ՁԻԱՎ,
  • կարմրուկ:

Այս վարակների ժամանակ նշանակվող ոչ բոլոր դեղերն են անվտանգ հղի կնոջ համար: Այդ պատճառով անհրաժեշտ է անպայման խորհրդակցել հղիությունը վարող բժշկի հետ:

Մոր մոտ վարակների ազդեցությունը պտղի վրա

Հղի կնոջ մոտ շատ վարակներ կարող են բացասաբար ազդել պտղի զարգացման վրա: Նախապես դժվար է կանխատեսել, թե որքան վտանգավոր կարող է լինել դրանց ազդեցությունը, քանի որ յուրաքանչյուր օրգանիզմ առանձնահատուկ է: Որոշ վարակներ խիստ վտանգավոր են կնոջ համար և կարող լուրջ վտանգ սպառնալ հղիության զարգացմանը, կամ պտղի տարբեր արատների պատճառ դառնալ: Կան վարակներ, որոնք հանգեցնում են վիժումների կամ վաղաժամ ծննդաբերության:

Պտղի համար ամենավտանգավոր վարակներն են.

  • հոնորեա,
  • խլամիդիոզ,
  • Բակտերիալ վագինոզ
  • ՁԻԱՎ, սիֆիլիս, հերպես, հեպատիտ,
  • տոքսոպլազմոզ,
  • ստրեպտոկոկ,
  • ցիտոմեգալովիրուս,
  • լիստերիոզ:

Զարգացող պտղի համար կարող են վտանգ ներկայացնել այլ վարակներ ևս: Այդ պատճառով բոլոր հղիների մոտ իրականացնում են է հետազոտությունների ամբողջ կոմպլեքս, որպեսզի խնդիրը ժամանակին հայտնաբերվի և նշանակվի անվտանգ բուժում:

morevmankan.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook