Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

Չէինք հավատում, որ կփրկվի. Վահեն 1 տարում 15-ից ավել վիրահատություն է տարել և ոտքի կանգնել

Ավտովթարի հետևանքով ծանր վնասվածքներ ստացած Վահեն դեպքից 1 տարի անց արդեն կարողանում է քայլել, սակայն դեռ չի խոսում։ Հունիսին ռուս պրոֆեսորի մասնակցությամբ նրան մեր երկրի վիրաբուժության մեջ աննախադեպ համարվող, բարդ վիրահատություն է սպասվում։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik, Կարինե Հարությունյան. «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի հիվանդասենյակներից մեկն էականորեն տարբերվում է մյուսներից. այս սենյակում ինչ ասես կա` փոքրիկ ակվարիումից մինչև հսկայական փափուկ արջուկ խաղալիք։  Հիվանդասենյակն ավելի շուտ մանկական սենյակ է հիշեցնում, և զուր չեն այդքան խաղալիքներն այնտեղ` 8-ամյա Վահե Մոսինյանն արդեն 1 տարի է` հիվանդանոցում է։

8-летний Ваге Мосинян с родителями
© SPUTNIK / ASATUR YESAYANTS
Վահեն` ծնողների հետ

Վահեն, որը հիվանդանոց էր ընդունվել ծայրահեղ ծանր, անհույս վիճակում և այս ընթացքում 15-ից ավելի վիրահատություն է տարել, այսօր քայլակի օգնությամբ քայլելով է դուրս է գրվելու։

Մեկ տարի առաջ ապրիլին Վայոց Ձորում ավտովթար էր տեղի ունեցել, որի հետևանքով մեքենան ձորն էր ընկել ու բռնկվել։ Ընտանիքի 4 անդամներից միայն Վահեն էր այդքան շատ վնասվածք ստացել` մարմնի 80%-ի ախտահարմամբ այրվածքներ։ Հայրը, մայրը, քույրն ու եղբայրը քիչ են տուժել։

8-летний Ваге Мосинян, получивший 80% ожогов в дорожно-транспортном происшествии, выписывается из больницы через год
© SPUTNIK / ASATUR YESAYANTS
8–ամյա Վահեն

«Ապրիլի 28-ին երեխան ընդունվեց մեր վերակենդանացման բաժանմունք` 60 տոկոս մարմնի և 20 տոկոս շնչուղիների այրվածքներ ուներ։ Երեխայի վիճակը գրեթե անհույս էր.  նաև այրվածքաբանների կողմից է գնահատական տրվել, թե հնարավոր է` մի քանի օրից մահանա։ Համակարգված աշխատանքի ու մասնագետների ջանքերի շնորհիվ կարողացանք տղային դուրս բերել այդ վիճակից»,–պատմում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի բուժգծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանը։

Իհարկե հեշտ չի անցել 1 տարվա բուժման ընթացքը. փոքրիկ Վահեն ամիսներ շարունակ երակով էր սնունդ ստանում, ձեռքի ու ոտքի մատները չէին առանձնանում… Երեխան 4 ամիս վերակենդանացման բաժանմունքում է եղել, և խորը դեպրեսիայի մեջ գտնվել, քանի որ միայն սպիտակ պատերն է տեսել օրեր շարունակ։

8-летний Ваге Мосинян, получивший 80% ожогов в дорожно-транспортном происшествии, выписывается из больницы через год

Հիմա, սակայն, երեխայի միայն գլխի հետևի հատվածում կան վերքեր, մնացածն արդեն անցել է։ Դալլաքյանն ասում է, որ Վահեն դեռ չի կարողանում խոսել, քանի որ շնչափողի մեջ  տրախիոստոմիկ խողովակ է դրված, որպեսզի բերանի պարունակությունը շնչուղիներ չլցվի։ Սակայն դրանից ազատվելն էլ մի քանի ամիսների հարց է:

Շարունակությունը կարդացեք՝  https://armeniasputnik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook